Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ: Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ […]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է.
Փետրվարի 9-ին, ժամը 21:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Վազգեն Ս.) և «ՎԱԶ -2104» (վարորդ՝ Գևորգ Ղ.) մակնիշների […]
«Օսկար 2020». «Մակաբույծը» ճանաչվեց լավագույն ֆիլմ
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը «Մակաբույծ» ֆիլմը մրցանակի արժանացավ չորս անվանակարգում՝ «Լավագույն սցենար», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ»: «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին նաև «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Իռլանդացին», «Ջոջո ճագարը», «Ջոքեր», «Փոքրիկ կանայք», «Ամուսնական պատմություն», «1917», «Մեկ անգամ… Հոլիվուդում» ժապավենները: […]
Կարեւոր հայտարարություն՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար. Փաշինյան
Կարեւոր հայտարարություն՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար: Կարեւոր հայտարարություն՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար: Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 9 февраля 2020 г.
Փետրվարի 9-ին մահացել է ՊԲ զինծառայող.
Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ): Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Զանգվածային բախումներ Ղազախստանում. կա ութ զոհ
Ղազախստանում հարավային շրջաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մահացել է ութ մարդ: Այս մասին հայտնում են հանրապետության ներքին գործերի նախարարությունից: Գերատեսչության տեղեկացմամբ, տուժել է ևս 40 հոգի, այդ թվում իրավապահներ: Մասնավորապես, երկու ոստիկան ստացել են հրազենային վնասվածքներ: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ բախման մասնակիցները եղել են «ագրեսիվ տրամադրված» 70 հոգի: […]
Ճանապարհային ոստիկանության հետաքննիչը կաշառք ստանալուց հետո բերման է ենթարկվել (տեսանյութ)
Երեկ 50 հազար դրամ կաշառք ստանալու համար բռնվել եւ ձերբակալվել է ենթարկվել ոստիկանության կապիտան: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 17-ին Գյումրու Մարմարաշենի խճուղում տեղի ունեցած մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական […]
Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 8 վիրավոր. տուժածները մեկնում էին՝ մասնակցելու զինվորական երդմնակալության.
Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում՝ Ծակքար գյուղի վարչական տարածքում, «Գոհար» հարսանյաց սրահի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 87 OQ 008 համարանիշի և Opel Vectra մակնիշի 36 AT 621 հաարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 […]
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի թագավորը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ […]
Բանակցային ձևաչափը բխում է 1994-ի եռակողմ համաձայնագրից. ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ-կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և Հայաստանի արտգործնախարարությունը չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ։ Այս մասին հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների […]