Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցի կապակցությամբ: «1915 թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են: 2020 թ. […]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինին մարդասպան համարելու մասին հարցը շփոթեցրել է Բայդենին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին՝ շարունակո՞ւմ է, արդյոք, իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մարդասպան համարել։ Բայդենն անմիջապես սկսել է բառեր փնտրել, մի քանի անգամ ընդհատել է միտքն ու նորից է սկսել նախադասությունը․ «Նրանք իրականում, ես․․․ Դե՝ լսեք, նկատի ունեմ, որ նա պարզ հասկացնել է տվել, որ․․․»։ […]
44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցների թիվը հասել է 2904-ի․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2020 թվականի աշնանը մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների թարմացված ցուցակը, որում ընդգրկված է 2904 զինծառայողի անուն, գրում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։ «Ներկայումս աշխատանքներ են իրականացվումում 10 անհայտ կորած զինծառայողների որոնման ուղղությամբ», — հայտում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր ռազմական գործողությունների ընթացքում զոհված 2900 զինվորի մասին:
«Porsche-ից ավելի արագ, Volvo-ից ավելի անվտանգ». Մասկը ներկայացրել է 130 000 դոլար արժողությամբ նոր Tesla Model S Plaid-ը
Tesla-ի ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը Կալիֆորնիայի Ֆրեմոնտ քաղաքում ներկայացրել է նոր Model S Plaid-ը, հայտնում է Forbes-ը: «Այս էլեկտրական մեքենան ջախջախիչ է: Ավելի արագ, քան ցանկացած Porsche, ավելի անվտանգ, քան ցանկացած Volvo», – ասել է Մասկը, որը բեմ է բարձրացել Model S Plaid-ի ղեկին նստած: Նոր Model S Plaid-ն մինչև 96,5 կմ արագություն է զարգացնում 1,99 […]
ԱՄՆ-ը Ուկրաինայի անվտանգության համար կհատկացնի լրացուցիչ 150 մլն դոլար օգնություն
Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի ևս 150 մլն դոլար օգնություն անվտանգության ամրապնդման համար՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: «Այսօր Պենտագոնը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ամրապնդման համար երկրին 150 մլն դոլար օգնության նոր փաթեթի մասին»,- նշել է Քիրբին: Նրա խոսքով՝ սա լրացում է 125 մլն դոլար […]
Մակրոնը պատրաստվում է Էրդողանի հետ քննարկել ԼՂ հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին Մակրոնը հայտնել է Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Էրդողանի հետ կայանալիք հանդիպումը լավ բան է, քանի որ երկու նախագահին էլ […]
Իշխանափոխությունից հետո կպարզվի՝ Շուշին հանձնվել է, թե ոչ. Քոչարյան
Իշխանափոխությունից հետո կպարզվի՝ Շուշին հանձնվել է, թե ոչ. Քոչարյան
Այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը. Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին
«Ես հասկանում եմ, որ հիմա շատերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Այդ հարցը վերջնականապես պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը, բայց նպաստում են վստահության ամրապնդման միջոցառումներին, մարդասիրական հիմնախնդիրների լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին սկսեն ապրել միասին անվտանգության և տնտեսական […]
ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել .ադրբեջանցիները կրկին փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել
Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ
Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրանադարձվում են անմիջապես ռազմական […]