Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ այցի ընթացքում հայտարարել է, որ Բաքուն իրականացնում է հայ-ադրբեջանական սահմանի ամրացման ինտենսիվ աշխատանքներ։ «Այժմ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածներ ու զորամասեր սահմանի ամբողջ երկայնքով՝ Մռավից մինչև Արաքս գետ, և մենք ամրացնում ենք այդ սահմանները»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ, մասնավորապես, ամրապնդվում է պետական սահմանը Քարվաճառի, Բերձորի ու Զանգեզուրի ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը, որոնք մայիսի 12-ից գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, չեն հեռանալու։ «Այս սահմանը հայերի վերահսկողություն տակ էր 30 տարի։ Այն բանից հետո, երբ մայիսին ձյունը հալվեց, մենք մոտեցանք մեր սահմաններին ու զբաղեցրինք մեր դիրքերը՝ հաստատվեցինք Զանգեզուրում ու այնտեղ ամրացանք»,- ասել է Իլհամ Ալիևը։ Նա կրկին տարածքային պահանջներ է ներկայացնել Հայաստանի նկատմամբ ու միաժամանակ խոստովանել, որ ադրբեջանական զորքը ապօրինաբար է մտել ՀՀ տարածք։ «Դա մեր հողն է։ Հայաստանի կողմից հնչեցված արտահայտությունները լիովին անհիմն են։ Մենք մեր հողում ենք, Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են։ Մենք վերադարձել ենք։ Եթե սահմանն անցնում է այն տեղով, որի մասին հայերը խոսում են, ապա ինչո՞ւ այնտեղ չեն մնացել։ Երբ մենք եկանք ու մնացինք, նրանք հայտարարեցին, որ սխալ տեղում ենք։ Մենք այնտեղ ենք կանգնած, որտեղ պետք է և եթե ցանկանանք, ապա կկանգնենք այնտեղ, որտեղ նպատակահարմար գտնենք»,- ասել է Ադբեջանի ղեկավարը։ Էմմա Չոբանյան
Related Articles
Արտակարգ դեպք՝ Երևանում. 10-ից ավելի երեխաներ մանկապարտեզից տեղափոխվել են հիվանդանոց.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա «թունավորում» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։ x Երեխաներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ տվյալ մանկապարտեզը հայտնի է «Վինի Պուխ և ընկերներ» անվամբ։ Մանրամասները՝ քիչ ուշ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝ նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է: Հաշվի առնելով ՀՀ […]
Գործարարների համար անվճար վեբինարների շարքն արդեն մեկնարկել է.
Գործարարների համար անվճար վեբինարների շարքն արդեն մեկնարկել է։ Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, պարզապես պետք է նախապես գրանցվել այստեղ՝ https://bit.ly/3bClhcs։ x ✔️Ահա առաջիկա օրերի վեբինարների թեմաները՝ ֊ Վարձակալության պայմանագրերը ճգնաժամային իրադրություններում/10.04 ֊ Կայքերի օպտիմալացման տեխնիկական աուդիտ/10.04 ֊ Ծախսերի կրճատում, ինչպես դա կարելի է անել/11.04 ֊ Բրենդինգ և նոր ապրանքի մուտքը շուկա/13.04 ֊ Անհաղթահարելի ուժի ազդեցությունը/14.03 ֊ […]