Այս պահին դադարեցված է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը։ «Տվյալ պահին լարված իրավիճակ է, անկանոն կրակահերթ է հենց հանքի տարածքում, ստիպված ենք դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել հանքի բոլոր աշխատակիցներին»։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Հարցին, թե քանի աշխատակից է մոտավորապես տարհանվել, Գրիգորյանը նշեց․ «200-ից 300 մարդ, սովորաբար մեկ հերթափոխի ժամանակ այսքան մարդ է աշխատում»։ Մերի Մանուկյան
Related Articles
Մետրոյում այս ծրագիրը ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում․ Տիգրան Ավինյան
Մետրոյում այս ծրագիրը ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում․ Տիգրան Ավինյան x
Ալիևը հայտարարել է, թե պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է, իսկ Հայաստանից տարածքային պահանջներ չունի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Ալիևն այս մասին հայտարարել է Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայում «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովի ժամանակ: x «Չնայած նրան, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն դեռևս մեծ թվով հարցեր կան հետկոնֆլիկտային զարգացումներում», […]
Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում փոխհրաձգության մասին լուրերը կեղծ են. ՊՆ
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում: x Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ […]