ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը , ով մինչ օրս վայելում է ժողովրդի հարգանքն ու կարելի է ասել միակ կառույցի ղեկավարն է, որին ժողովուրդը դեռևս հավատում է, անմնացորդ նվիրումով է կատարում երկրի առջև այս կարևոր ժամանակաշրջանում դրված խնդիրները: ԵՎ պատահական ու մտացածին չեն ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան […]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արցախում երկու զինծառայող է զոհվել.
Արցախի Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊԲ լրատվական ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]
Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպաններին ներկայացրել է առաջիկա հանրաքվեի հանգամանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը խոսել է նաև Կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության […]
Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը փակ է ձնաբքի պատճառով
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը զգուշացնում է, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը, ինչպես և Սիսիան-Գորիս միջպետական ճանապարհահատվածը, (Մ2) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին.
Փետրվարի 11-ին, ժամը 18:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Ռոզա Մ.-ի (ծնված 1933 […]
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Փետրվարի 11-ին, ժամը 13:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Ford Tranzit» (վարորդ՝ Հաբեթ Ս.) և «Opel Astra» (վարորդ՝ Արթուր Ա.) մակնիշների ավտոմեքենաները: […]
Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը
Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը: Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այսօր Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը: Այսպիսով, մերժվել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական […]
Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, ԱԻՆ-ի և ԿԲ-ի կենտրոններ կմիավորվեն ՆԳՆ-ին, կներդրվի դետեկտիվների ինստիտուտ, ՆԳՆ-ն նաև նախաքննություն կիրականացնի. նախագիծ. newsbook.am
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ կատարել և հստակեցնել գործառույթները, գրում է Newsbook.am-ը։ Ներքին գործերի նախարարության կազմավորումը և գերատեսչության նորմատիվային հիմքի ապահովում նախատեսվում է իրականացնել 2021 թ. առաջին կիսամյակում: Ռազմավարությունում նշվում է, […]
Հրայր Թովմասյանի գլխավորությամբ ՍԴ-ում նիստ է տեղի ունեցել
Սահմանադրական դատարանում վեց անդամների և նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում քննարկվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը։ Նիստին մասնակցում էր նաև Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ում հարցեր ուղղեցին ՍԴ նախագահը և անդամները։ Հարցերը […]
«Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ.
«Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ստեղծված ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ստեղծված ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Опубликовано Edmon Marukyan Понедельник, 10 февраля 2020 г.