Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 05:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող Վերականգնողական կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամերիկյան […]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՅԴ 11 անդամներ դատի են տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին. նաեւ փոխհատուցում են պահանջում
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը՝ ի դեմս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ մի շարք այլ ՀՅԴ-ականների (Արթուր Խաչատրյան, Արծվիկ Մինասյան, Արմենուհի Կյուրեղյան, Տարոն Տոնոյան, Լիլիթ Գալստյան, Հակոբ Մաթիլյան, Միքայել Մանուկյան, Սիմոն Սիմոնյան, Աշոտ Սիմոնյան, Շաղիկ Մարուխեան) դատի է տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին: ՀՅԴ-ականները պահանջում են վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտության համար փոխհատուցում […]
Վլադիմիր Կարապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ։ Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում… Опубликовано Vladimir Karapetian Среда, 8 января 2020 г.
Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար.
Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. ինչպես ասում են, ընտանիքով հավաքվում, տուն-տեղ վերցնում և վերադառնում ենք մեր սիրելի հայրենիք… Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է: Արտերկիր արտագաղթած սիրելի՛ հայրենակիցներ, անկախ նրանից՝ դուք ՀՀ քաղաքացի եք թե ոչ, ՀՀ-ում ունեք հաշվառում թե ոչ, եթե ՓԱՍՏԱՑԻ 3 ՏԱՐԻ (ճշտվելու […]
Armdaily կայքը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող, դատարկ և բացարձակ չհիմնավորված ինֆորմացիա
Armdaily կայքը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող, դատարկ և բացարձակ չհիմնավորված ինֆորմացիա, որը ազնիվ մարդուն վարկաբեկող տեղեկություն է։ Թե իբր գնդապետ Բաբկեն Սեդրակյանը Արտյոմ Կանեվսու թիկնազորի պետին այսպես ասած <<տանիք>> է եղել և թույլ չի տվել, որ նրան ձերբակալեն։ Եվս մի աղաղակող սուտ, որ Բաբկեն Սեդրակյանին Վալերիյ Օսիպյանը զենք է տվել և հետո մեկնել են Դուբայ […]
Ամերիկյան ի՞նչ օբյեկտներ էր թիրախավորել Իրանը
Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազայի: Թիրախում էին Այն ալ-Ասադ ավիաբազայն և ևս մեկ բազա Էրբիլում: Արձակված հրթիռների քանակի մասին տեղեկությունները դեռևս տարբեր են: Ըստ AlMonitor-ի թղթակից Ջեք Դեթչի՝ իրեն ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունից հայտնել էին, որ ընդհանուր արձակվել է 15 հրթիռ, որից՝ 10-ը […]
ՃՏՊ Նոր Արեշի 50-րդ փողոցում
Դեկտեմբերի 30-ին, ժամը 04:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի […]
Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ
Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները: Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»: ‼️Կարևոր է իմանալ. նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե անձը չհասցնի կատարել համապատասխան […]
Մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով
Մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով: Ինչպես հայտնեց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, դեկտեմբերի 26-ի դրությամբ տարեսկզբից գրանցվել է 4715 ՃՏՊ, որոնց հետեւանքով զոհվել է 335 մարդ եւ վիրավորվել 6678 մարդ: Այդպիսով, մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով, կա զոհերի եւ վիրավորների թվի աճ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ 2018 թվականի սկզբից ի վեր գրանցվել […]
Ավարտվել է տասնչորս տարին չլրացած աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է տասնչորս տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 34-ամյա քաղաքացին կալանավորվել է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևան քաղաքի բնակիչներից մեկը և հայտնել, որ հարևանությամբ […]