ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը անցել է բավականին կառուցողական մթնոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարության ժամանակ: ՌԴ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ համաձայնել են քննարկել ներկայիս իրավիճակը, մասնավորապես, […]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան աշխարհում ամենառիսկային տնտեսություն ունեցող 10 երկրներից մեկն է
Գերմանական «Scope Ratings» կազմակերպության զեկույցի համաձայն՝ Թուրքիան Արգենտինայի հետ միասին 2021 թվականին ամենառիսկային տնտեսությունն ունեցող 10 երկրների շարքում է։ Զեկույցում ուսումնասիրվել և դասակարգվել է 95 երկիր։ Հաշվի առնելով այդ երկրների բյուջեի դեֆիցիտը, արտաքին պարտքը և այն ներդրումները, որոնք կարող են ներգրավվել՝ զեկույցում սահմանվել են նաև տնտեսական փխրունության միավորներ։ Թուրքիան այդ շարքում 91-րդն է՝ առաջ լինելով […]
Թուրքիայում կուսակցություն է ստեղծվում՝ ընդդեմ պատվաստումների
Թուրքիայում փաստաբան Ալի Օզհանը հայտարարել է, որ դիմում է ներկայացնելու ներքին գործերի նախարարություն նոր կուսակցություն հիմնելու մասին, որը կոչվելու է «Կյանք առանց պարտադրանքի» կուսակցություն։ Նա նշել է, որ կուսակցությունը պայքարելու է կորոնավարակի պատվաստումների, դիմակների և պարտադիր «PCR» թեստերի դեմ։ Օզհանն ընդգծել է, որ կուսակցությունը որևէ աշխատանք չի իրականացնելու քաղաքական հաշվարկով և միայն գործելու է համավարակի […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավային և նրա գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավային և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով Վրաստանի ՍԴ ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը մեր երկիր՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նոր դինամիկա է արձանագրվում: Այդ մասին են վկայում երկու երկրների տարբեր ոլորտները ներկայացնող պատվիրակությունների ակտիվ փոխայցերը, սերտ շփումները, այս անգամ […]
Դուք երկրի գլխավոր դավաճանն եք. Ռադայի հայազգի պատգամավորը միջնամատ է ցույց տվել Զելենսկուն
Դուք երկրի գլխավոր դավաճանն եք. Ռադայի հայազգի պատգամավորը միջնամատ է ցույց տվել Զելենսկուն
Էրդողանի հետ հանդիպմանը Բայդենը հստակորեն արտահայտել է ԱՄՆ-ի մտահոգությունը ռուսական S-400-ների վերաբերյալ․ Պետքարտուղարության խոսնակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հստակորեն արտահայտել է Վաշինգտոնի մտահոգությունը Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։ Նրան խնդրել են մեկնաբանել մամուլում տարածվող տեղեկությունները, թե Թուրքիան S-400 համակարգերը տեղափոխել […]
ՀՀ եռագույնը հայհոյելու համար ադրբեջանցիներին պատժած հայուհու դեմ Իլհամ անունով ադրբեջանցու հայրը բողոք է ներկայացրել ՌԴ ոստիկանություն
Ֆեյսբուքյան օգտագեր Սամվել Հայրապետյանը կապվել է Ռուսաստանում ՀՀ եռագույնը հայհոյելու համար ադրբեջանցիներին պատժած հայուհու հետ։ «Դիանան իմ ընկերներից մեկի հորեղբոր աղջիկն ա։ Երկար խոսեցինք ես ու Դիանան։ Նախ՝ ցանկանում եմ նշել, որ Դիանան ապաակտիվացրել է իր բոլոր պրոֆիլները, քանի որ չգիտես ոնց, բայց դեպքը լույսի արագությամբ տարածվել է Ռուսաստանով, Հայաստանով ու Ադրբեջանով»,-գրել է նա։ […]
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ ՌԴ-ն 90 000-անոց զորք է տեղակայել երկու երկրների սահմանի մոտ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և ժամանակավոր օկուպացված տարածքներում գտնվել է մոտ 90 հազար ռուս զինծառայող, գրում է pravda.com.ua-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության Օպերատիվ տեղեկատվական կենտրոնին։ «Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ուշադիր հետևում է իրավիճակին Ռուսաստանի Դաշնության հետ Ուկրաինայի պետական սահմանի մոտ և՛ Ղրիմի, և՛ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների ժամանակավոր […]
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ բանակը շուտով կստանա նորագույն С-500 հրթիռային համակարգը
Ռուսական բանակը շուտով կստանա նորագույն С-500 հրթիռային համակարգը, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության ղեկավարության և պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Առաջիկա տարիներին զորքերին պետք է մատակարարվի ավելի քան 200 թռչող սարք և 26 С-350 և С-400 զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև նորագույն С-500 հրթիռային համակարգի առաջին արտադրական մոդելը»,-ասել է […]
Սյունիքի մարզը կարևոր է նաև Իրանի համար. Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրիին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը: Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ […]










