Varchapet
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ղազախստանի վարչապետ նշանակվեց Ալիխան Սմաիլովը. azatutyun

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վարչապետի պաշտոնում նշանակեց Ալիխան Սմաիլովին։ Այսօր նրա թեկնածությունը հաստատվել է խորհրդարանի ստորին պալատում։ Սմաիլովը 49 տարեկան է, 2019 թվականի փետրվարից զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Մինչ այդ տարբեր տարիների աշխատել է որպես ֆինանսների նախարար, Ղազախստանի նախագահի օգնական։ Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ վարչապետը նոր կառավարության կառուցվածքի և կազմի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում […]

Vani gorcararner
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վանի գործարարների միության նախագահը աջակցություն է հայտնել հայ-թուրքական կարգավորման գործընթացին

 «Վանի գործարարների առևտրաարդյունաբերական միության» գործադիր տնօրեն Զահիր Քանդաշօղլուն անվերապահ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:  Նա հիշեցրել է, որ Կարսի Աքյաքա և Իգդիրի Ալիջան անցակետերով Թուրքիան կապվում է Գյումրիի և Երևանի հետ, սակայն այս պահին 2 անցակետերն էլ փակ են: «Չնայաց անցակետերի փակ լինելուն՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև Վրաստանի ու Իրանի միջոցով առևտուր կատարվում […]

Qovharyany Qocharyanin
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստան» խմբակցությունը դիմել է Անդրանիկ Քոչարյանին

«Հայաստան» խմբակցությունը դիմել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին՝ առաջարկելով հրավիրել հանձնաժողովի համատեղ նիստ ՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու առնչությամբ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և 7-րդ հադվածի 1-ին մասի 1-ին կետի, […]

HH Turqia
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է ներդաշնակ լինի մեր պետության և, առհասարակ, ողջ աշխարհի հայերի ազգային շահին. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ArabNews-ին

Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթը՝ ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցի՝ Թուրքիայի և Պակիստանի հետ հարաբերություններին վերաբերող հատվածը. Ֆայսալ Աբբաս — Թուրքիայի փոխնախագահը մի քանի օր առաջ շատ հետաքրքիր բան է ասել, որ իրենք Ադրբեջանի հետ համատեղ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանը ողջունում […]

Spitak tuny
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը վերականգնելու ժամանակը սպառվում է

ԱՄՆ իշխանությունները հրապարակայնորեն չեն հայտարարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերջնաժամկետների մասին, սակայն այս թեման քննարկում են փակ ձևաչափով։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի խոսքերով, որ մեջբերում է Reuters-ը, մի քանի շաբաթից համաձայնագիրը վերականգնելու հնարավորություն, միգուցե, այլևս չլինի։ «Մենք հրապարակայնորեն չենք նշում կոնկրետ ամսաթիվը, բայց կարող եմ […]

Khaghadruyq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ով կմտածեր, որ, «Հայաստան» դաշինքի վրա խաղադրույք կատարելով, Ռուսաստանը նման խայտառակ ձևով կտապալվի բոլոր ճակատներում». Արթուր Դանիելյան

Երեկվա հանդիպման մեխը Լաչինի միջանցքի փակման սպառնալիքն էր: Ալիևը, հղում անելով կապիտուլյացիոն փաստաթղթի վրա, ասում է, որ եթե Զանգեզուրով միջանցք չստանա ու ստիպված լինի մաքսակետերով անցնել, ապա հայելային միջոցներ կձեռնարկի Լաչինում: Բուն փաստաթղթում իհարկե նման կետ չկա, բայց դա արդեն թղթի կնքահայր՝ Մոսկվայի պրոբլեմն է: Ավելի շուտ ևս մեկ պրոբլեմն է անդադար ավելացող պրոբլեմների շարքում: […]

RD n haskanum e
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՌԴ-ն շատ լավ հասկանում է, որ վաղ թե ուշ կովկասյան 3 հանրապետություններն էլ թեքվելու են Արևմուտք․ Արամ Սարգսյա «Անդրադարձ Բրյուսելին»

Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Անդրադարձ Բրյուսելին Եվրախորհդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ՝ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի Բրյուսելի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի հարցը որոնելը վաղաժամ է, թեև չի բացառվում, որ թե առանձին, թե համատեղ քննարկումների ժամանակ հարցին անդրադարձ եղել է: Ստեղծված իրավիճակում Արցախի կարգավիճակի հարցը քննարկելն անիմաստ է՝ կողմերը պատրաստ […]

Qnnarkum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Բրյուսելյան բանակցություններ. ի՞նչ ակնկալել եվրոպական միջնորդությունից» թեմայով քննարկում

«Բրյուսելյան բանակցություններ. ի՞նչ ակնկալել եվրոպական միջնորդությունից» թեմայով քննարկում 

Zenq zinamterq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արցախի գրավված տարածքներում ադրբեջանցիները զենք-զինամթերք են հայտնաբերել

 Ադրբեջանցիների կողմից գրավված Արցախի Մարտունի քաղաքում հայտնաբերվել են հայերի կողմից լքված զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում է report.az-ը։ Նշվում է, որ ադրբեջանական ոստիկանության աշխատակիցները շարունակում են կիրառել անհրաժեշտ միջոցառումներ՝ Ադրբեջանի կողմից գրաված տարածքներում հայկական զինուժի միավորումների նահանջի ժամանակ մնացած զենքերն ու չպայթած զինամթերքները հայտնաբերելու ուղղությամբ։  Նրանց կողմից ձեռնարկված հերթական հսկողության և կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հայկական զինուժի միավորումների […]

Krak
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից

  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից դեկտեմբերի 2-ի,՝ ժամը 10:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա նշել է, որ ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի […]