Այս պահին դադարեցված է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը։ «Տվյալ պահին լարված իրավիճակ է, անկանոն կրակահերթ է հենց հանքի տարածքում, ստիպված ենք դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել հանքի բոլոր աշխատակիցներին»։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Հարցին, թե քանի աշխատակից է մոտավորապես տարհանվել, Գրիգորյանը նշեց․ «200-ից 300 մարդ, սովորաբար մեկ […]
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
Սև լիճը մերն է, մյուս տարածքները մերն են․ Ալիևը հայտարարել է, որ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքը չի հեռանա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ այցի ընթացքում հայտարարել է, որ Բաքուն իրականացնում է հայ-ադրբեջանական սահմանի ամրացման ինտենսիվ աշխատանքներ։ «Այժմ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածներ ու զորամասեր սահմանի ամբողջ երկայնքով՝ Մռավից մինչև Արաքս գետ, և մենք ամրացնում ենք այդ սահմանները»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ, […]
ԵՄ-ն պատրաստ է աջակցել սահմանազատմանը և սահմանագծմանը. Տոյվո Կլաար
Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործում՝ ասել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Հայ-ադրբեջանական պետական սահմանից շարունակվում են մտահոգիչ լուրերը զոհերի մասին: Վերահաստատում ենք անհապաղ ապաէսկալացիայի, զսպվածության, սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ մեր կոչը: Պատրաստ ենք աջակցել»,- նշել է […]
Թուրքերը խմբերով դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»
Օգոստողի 10-ի գիշերը Անկարայի Ալթընդաղ շրջանում 2 սիրիացի փախստականների կողմից դանակահարված թուրք երիտասարդներից մեկի մահանալուց հետո կրքերը չեն հանդարտվել: Լուրը տարածվելուց հետո արդեն օգոստոսի 11-ի երեկոյան Ալթընդաղում թուրք երիտասարդների խմբերը դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»: Նրանք փնտրել գտել են շրջանում բնակվող սիրիացիների տները, խանութները, գործատեղերն ու ավտոմեքենաները՝ լուրջ վնաս հասցնելով դրանց: Գործողությունները զուգորդվել են […]
ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը. Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի ապատեղեկությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար: ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում […]
Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը
Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:
Թուրքական զորքերն ու դաշնակիցները հրետակոծել են Սիրիայի խաղաղ բնակավայրերը․ ՍԱՆԱ
Թուրքական զորքերն ու Սիրիայի ընդդիմության շարքից նրանց դաշնակիցները հրետակոծում են Հալեպից հյուսիս գտնվող գյուղական վայրերը։ Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։ Թուրք զինվորականներն ու նրանց դաշնակիցները հրետանային կրակ են բացել Շահբա-Դամ ու Սամուկա գյուղերի ուղղությամբ, որոնք տեղակայված են Հալեպից հյուսիս, ինչպես նաև գնդակոծել են Աֆրինից հյուսիս-արևմուտք գտնվող Ալ-Մայյասա, Բուրջ-Քաս ու Մարանազ գյուղերը։ Այս գործողությունները […]
Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Գյումրու նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել համայնքային գույքը հանցավոր չարաշահումներով օտարելու համար
Շիրակի մարզի դատախազության ակտիվ և նախաձեռնողական դատավարական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ, հանդիսանալով Գյումրու համայնքի ղեկավար՝ Վ. Ղ.-ն, պաշտոնավարման ժամանակահատվածում, Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փատաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ […]
Ամերիկացի օրենսդիրները պահանջում են հետաքննություն անցկացնել թուրքական ԱԹՍ-ների նախագծի գործով
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 25 անդամ միացել է հանրապետականներ Դեյվիդ Չիչիլինեի և Գաս Բիլիրակիսի՝ պետքարտուղարությանն ուղղված երկկուսակցական ուղերձին, որով կոչ է արվում դադարեցնել ամերիկյան ԱԹՍ-ների տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերի գործունեությունը: Ամերիկացի օրենսդիրներն ԱՄՆ իշխանություններից պահանջում են հետաքննություն անցկացնել, քանի որ թուրքական ԱԹՍ-ների նախագծի պատճառով խախտվել է Կովկասի, Հարավային Ասիայի, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանների կայունությունը: Կոչին աջակցել են […]