ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին կեղծ ահազանգ կատարած անձը: Պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Կ.Ս.-ն: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:
ՔՐԵԱԿԱՆ
Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունումՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 4-ին որոշումներ են կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասովքրեական գործ հարուցելու և մեկ վարույթում միացնելու մասին։ Հիշյալ […]
Դեղերի կեղծ խմբաքանակ. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման եւ իրացման հերթական դեպքը: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։ Մասնավորապես, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019 […]
Ոստիկանները ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանն են.
Խուզարկություն է իրականացվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տանը: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից: Ոստիկանությունից առայժմ չեն հայտնում, թե ինչ գործի շրջանակում է կատարվում խուզարկությունը: «Ազատության» տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվում նաև Հայրապետյանի հետ առնչություն ունեցող հաստատություններում:
Պերուում թմրանյութ տեղափոխող սուզանավ է կալանվել
Պերուի իշխանությունները հայտնել են, որ ռազմածովային ուժերի և ափամերձ պաշտպանության ծառայության անցած շաբաթ իրականացրած գործողության արդյունքում հայտնաբերվել ու կալանվել է թմրանյութ տեղափոխող սուզանավ: Սուզանավում 2 տոննա կոկաին կար: 4 մարդ է ձերբակալվել՝ Կոլումբիայի 2 քաղաքացի, 1 մեքսիկացի ու 1 էկվադորցի: Նարկոմաֆիան սկսկել է ավելի ակտիվորեն օգտագործել սուզանավերը թմրանյութեր տեղափոխելու համար: Նրանք վարձատրում են նավաշինական ձեռնարկությունների […]
Նարեկ Սարգսյանը Հայաստան կտեղափոխվի
Ոստիկանությունն արդեն իսկ Դատախազությունից ստացել է համապատասխան գրություն, և չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո, Նարեկ Սարգսյանը Հայաստանի ոստիկանների ուղեկցությամբ կտեղափոխի Հայաստան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։ Առայժմ պարզ չէ, թե ի՞նչ ժամկետներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կտեղափոխվի Հայաստան։ Ոստիկանությունը խոստանում է նախապես տեղեկացնել այդ մասին։ Հիշեցնենք, օրերս […]
ՊՎԾ-ն մոտ 2 մլրդ 104 մլն դրամի խախտումներ և թերություններ է հայտնաբերել «ՋՐԱՌ» ընկերությունում
Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) ուսումնասիրություն է իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում: Ուսումնասիրությունն իրականացվել է 2014-2018թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ: Արձանագրվել են 2 միլիարդ 103 միլիոն 987 հազար 700 դրամի խախտումներ և թերություններ, ասված է ՊՎԾ հաղորդագրությունում: Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների […]
Շենգավիթում որդին կասկածվում է բենզինով մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Շենգավիթ վարչական շրջանում սպանության փորձի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Վերին Չարբախ փողոցի տներից մեի բնակիչ, 65-ամյա Հասմիկ Մ.-ն և հայտնել, […]
Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Նշենք, որ դատարանը դեռ նոյեմբերի 30-ին էր սկսել քննել այդ միջնորդությունը։ Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, ով գտնվում է Մոսկվայում։ Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան վերադառնալու համար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր։ Բայց նախկին […]
Մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, […]