Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

66-ամյա տղամարդու սպանության դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, թե այն չի բացահայտվի, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչներն ապացուցեցին հակառակը.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Նորայր Գ-ի և […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Երևանում հրազենային վնասվածքներով Գլենդել Հիլզ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ըստ […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

ՔԿ-ում հանդիպել են տնտեսվարողների հետ. քննարկել են «Դալմա» եւ Երեւան» մոլերից կատարված գողությունների հարցը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հանդիպել է «Դալմա Ինվետ» եւ «Երեւան մոլ»  ՍՊ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ՝ նշված ընկերություններին պատկանող «Երեւան» եւ «Դալմա» մոլ առեւտրի կենտրոններում գործող մի շարք  տնտեսվարող եւ անվտանգությունն  ապահովող ընկերությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ […]

Kostanyan kalanavorum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել.

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու վերաբերյալ:  

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

«Ճվճվ Արոյի» որդին արդարացվել է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, նոյեմբերի 26-ին «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի գործով դատական նիստին հրապարակեց նրա դատավճիռը, Սերժ Վարդանյանն արդարացվեց։ NEWS.am-ի հետ զրույցում Սերժ Վարդանյանի պաշտպան Մանվել Գրիգորյանն ասաց՝ իրենց համար սպասելի էր այդպիսի վճիռը, քանի որ դատաքննության ընթացքում որեւէ հիմնավոր փաստարկներ չկային, որպեսզի այն որակվեր խուլիգանություն։ «Ինքս […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Վիճաբանության մասնակիցների ինքնությունը հայտնի է. ինքնաձիգով կրակել են ոտքին

Նոյեմբերի 26-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ալաշկերտ գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է հողամասում գործ անելիս: Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի եւ Մեծամորի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Նոր Հաճնում 5 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի քննության նպատակով հանձնաժողով է ստեղծվել . Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել Նոր Հաճնի բնակարաններից մեկում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Նոր զարգացումներ Շշի Մելոյի եղբոր քրեական գործով

Աժ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի թիկնապահի եւ եղբոր քրեական գործը մտավ դատարան: 2019 թվականի օգոստոսի2-ին`ժամը 12:30֊ի սահմաններում` Երեւան֊Սեւան մայրուղու 15 կմ հատվածում գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձիցհետո, ՀՀ քննչական կոմիտեի Աբոփանի քննչական բաժնում քննվող թիվ 20115119 քրեական գործով նշված տարածքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որին մասնակցել է Մարկոս Մարկոսյանը: Նույն օրը` ժամը […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Ի՞նչ պատիժ է նախատեսված «աղջիկ փախցնելու» համար

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով (218-րդ հոդված, պատանդ վերցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշները պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Նույն գործողությունը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Ոստիկանության աշխատակիցները Զվարթնոց օդանավակայանից բերման են ենթարկել Բելգիայի ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացու.

Ոստիկանության աշխատակիցները Զվարթնոց օդանավակայանից բերման են ենթարկել Բելգիայի ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացու. On November 21 at about 3 p.m. officers of “Zvartnots” airport Line division of the RA Police found and detained a 37-year-old foreign citizen who had been wanted by the NCB of Interpol in the Kingdom of Belgium on charges of organizing […]