Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում վերադարձված անշարժ գույքեր, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով շուրջ 600 միլիարդ դրամի պահանջ. Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության բավարարված հայցի արդյունքում Օրգով համայնքի հողամասը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացնելու հարցին, մասնավորապես, նշելով.   «Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պատասխանում եմ բոլոր հնարավոր հարցերին, սկսած նրանից, թե արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները․ Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում իմ ունեցած «Իմանալ ինչպես» եւ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» բանախոսությունների շարքում ես անդրադառնում եւ պատասխանում եմ բոլոր հնարավոր հարցերին, սկսած նրանից, թե արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, շարունակած նրանով, թե արդյոք վաճառել եմ Ղարաբաղը, արդյոք ուրանում եմ մեր պատմությունը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությու՞ն եմ ստացել արդյոք Ձեզ հայտնի կենտրոններից, […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

ՀՀ ազգային ժողովն այսօր ընդունել է ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Ֆինանսական պայմանագրով նախատեսվում է իրականացնել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագիրը: Ծրագրի ֆինանսավորման նպատակով բանկը Հայաստանին տրամադրելու է 236 մլն եվրո վարկ, որն ուղղվելու է ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի-Քաջարանի 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ստորագրել են երեք փաստաթուղթ

  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր, որը նախատեսում է մասնավորապես երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև տարեկան քաղաքական խորհրդակցությունների անցկացում, համագործակցություն ապատեղեկատվության դեմ պայքարում և դիվանագետների վերապատրաստում:   Նախարարները ստորագրել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փոխարինվում են դեռևս 70-ականներից մնացած ժամկետանց ռելսերը (տեսանյութ)

Փոխարինվում են դեռևս 70-ականներից մնացած ժամկետանց ռելսերը․ Հարություն Պետրոսյանը արդեն 32 տարի աշխատում է Երևանի մետրոպոլիտենում։ Նրա և գործընկերների շնորհիվ այսօր փոխարինվում են դեռևս 70-ականներից մնացած ժամկետանց ռելսերը։ Վերջին ամիսներին արդեն փոխարինվել է շուրջ 170 տոննա ռելս, ինչն ուղղակիորեն նպաստում է երթևեկության կայունությանն ու ուղևորների անվտանգությանը։ 📍 Յուրաքանչյուր փոխարինում՝ մի նոր քայլ է դեպի այն, […]

Այլ ԱՐԽԻՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն և իր ստեղծած «Նաիրի» ռադիոտեղորոշիչ կայանը

«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն և իր ստեղծած «Նաիրի» ռադիոտեղորոշիչ կայանը

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին. Radar

Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին (ANIF) վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հնչեցնելով մի շարք ոչ ճշգրիտ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ։ Այդպիսի պնդումներ և հայտարարություններ հնչում են տարբեր անձանց կողմից՝ կասկածի տակ դնելով ANIF-ի արդյունավետոթյունը և խոսելով կառույցի մասին՝ որպես ձախողված նախաձեռնության։ Մինչդեռ իրականությունը լիովին տարբերվում է հնչող գնահատականներից, ինչը փաստվում է […]