Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 333 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Related Articles
Պատասխանել եմ Արուս Տիգրանյանի հնարավոր ու անհնար բոլոր սուր հարցերին. Տիգրան Ավինյան
Պատասխանել եմ Արուս Տիգրանյանի հնարավոր ու անհնար բոլոր սուր հարցերին. Տիգրան Ավինյան x
Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու. Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ x Հիշեցնենք, որ քիչ առաջ Փաշինյանը աչաջուրցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե առաջարկում է գեներալ-լեյտենանտ, «Ազգային հերոս» Տիրան Խաչատրյանին՝ հրաժարվել «Ազգային հերոսի» կոչումից։ Լրատվամիջոցը գեներալ-լեյտենանտից հետաքրքրվեց՝ թե ինչպես կարձգանքի Փաշինյանի հայտարարությանը և […]
Ապագայի կերակուր. Միջատների պաղպաղակը մեծ ժողովրդականություն է վայելում գուրմանների շրջանում
Ճիճուներից և մեծահասակ միջատներից պատրաստված պաղպաղակը մեծ ժողովրդականություն է վայելում Քեյփթաունում: Հարավաֆրիկյան կիզիչ արևի տակ նույնիսկ այդպիսի քաղցրությունը կարծես շքեղություն է, չնայած ոչ ոք չի բողոքել առանձնահատուկ համից, ասում է Joinfo.ua- ն: x Նրա համը կարծես Էսկիմո-ի համը լինի Անսովոր պաղպաղակի բաղադրատոմսը հորինել են նորաստեղծ Gourmet Grubb- ի ստեղծողները: Այսպիսով, նրանք նախատեսում են հասարակությանը ծանոթացնել […]