Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 333 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Related Articles
МИР 24-ի անդրադարձը Երևանի մետրոպոլիտենին
Posted on Author admin
МИР 24-ի անդրադարձը Երևանի մետրոպոլիտենին x
Մեր թշնամի ղեկավարությունը կամ թող հրաժարական տա, կամ միասնական լինեն. Քաշաթաղի բնակիչ
Posted on Author admin
Մեր թշնամի ղեկավարությունը կամ թող հրաժարական տա, կամ միասնական լինեն. Քաշաթաղի բնակիչ x
Ոստիկանական մեծաթիվ ուժեր և հատուկ շներ Գորիսում. Փաշինյանի այցից առաջ խստացված հսկողություն է
Posted on Author admin
Ոստիկանական մեծաթիվ ուժեր և հատուկ շներ Գորիսում. Փաշինյանի այցից առաջ խստացված հսկողություն է x