«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհեքելով հանդիպման մասին տեղեկությունը, ասաց. «Վարչապետի այցերի վերաբերյալ մենք ժամանակին հայտարարություն և հաղորդագրություն կտարածենք»: Ի դեպ, հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը 2016-ին Հայաստան էր այցելել` Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով և «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Իսկ նոյեմբերի 11-13-ը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնելու է Ֆրանսիա»:
Related Articles
Նոբելյան մրցանակը հանձնվեց ԱՄՆ հայազգի գիտնականին
ԱՄՆ -ից հայազգի գիտնական Արդեմ Պատապետյանը արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում: Այս կատեգորիայում նրա հետ միասին Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ գիտնական Դեյվիդ Հուլիուսը: x «Դեյվիդ Հուլիուսը օգտագործել է կապսաիցինը, տաք չիլիի միացությունը, որն առաջացնում է այրում, մաշկի նյարդային վերջավորություններում հայտնաբերող սենսորի համար, որը արձագանքում է ջերմությանը: Արդեմ Պատապետյանը ճնշման նկատմամբ զգայուն բջիջների […]
«Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ.
«Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ստեղծված ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: x «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ստեղծված ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Опубликовано Edmon Marukyan Понедельник, 10 февраля 2020 г.
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Սմբատ Գոգյանը: x «Արժեքների հակացուցումներ կային»,-նշեց Սմբատ Գոգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ազատման դիմում գրելու պատճառը որն է: Նա տեղեկացրեց, որ իր գործունեությունը շարունակելու է ծավալել կրթության ու գիտության ոլորտում: Գոգյանը ԲՈԿ նախագահ նշանակվել էր 2018թ. հունիսի 12-ին: