Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հայ–վրացական սահմանին մեքենա է այրվել

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում։ Վրացական կողմում սահմանը հատելու հերթի մեջ գտնվող մեքենաներից մեկը հանկարծակի բռնկվել է և հաշված րոպեների ընթացքում վերածվել մոխրակույտի։

 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մեքենան պատկանել է հայի, որը եղել է իր հարազատների հետ։ Նախքան կրակի տարածվելը վարորդը դուրս է նետվել մեքենայից ու փորձել որոշ իրեր էլ վերցնել, բայց ապարդյուն։ Ըստ լուրերի՝ տուժածներ չկան։

 

Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկրարները մոտ կես ժամվա ընթացքում վերջնականապես մարել են կրակը։ Այդ ընթացքում սահմանային անցակետը չի գործել, ամենայն հավանականությամբ՝ անվտանգության նկատառումներով։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով