Monarkh Ginosyan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Այո՛ Արմեն Գինոսյանը հեղինակություն է, բայց՝ ոչ թե քրեական, այլ՝ իրավաբանական աշխարհում

 2020 թվականի մայիսի 19-ի Hraparak.am-ի՝ « «ՄՈՆԱՐԽ»-ի հյուրանոցին՝ ավտոկայանատեղի, Սասուն Միքայելյանի ղեկավարած կառույցին՝ Գույք» խորագրով նյութի մեջ նշվել է, որ «Ալեքսանդր» հոթելը պատկանում է հեղինակություն համարվող «Մոնարխ» անունով հայտնի ռուսաստանաբնակ Արմեն Գինոսյանին, ում նաև պատկանում Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», նա զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է»։ Բազում այլ հրապարակումներում ևս փորձ է արվել Արմեն Գինոսյանին ներկայացնել քրեական հեղինակություն: Սակայն ուզում ենք ընդգծել, որ Արմեն Գինոսյանն ամենևին չի հանդիսանում քրեական հեղինակություն , այլ պրոֆեսիոնալ իրավաբան է և զբաղված է իրավաբանական գործունեությամբ: Այո՛ Արմեն Գինոսյանը հեղինակություն է, բայց՝ ոչ թե քրեական, այլ՝ իրավաբանական աշխարհում:

Անդրադառնալով կայքի նշած հաջորդ տեղեկությանը , ըստ որի «Ալեքսանդր» հոթելը պատկանում է Արմեն Գինոսյանին, հարկ ենք համարում հստակ ընդգծել, որ հյուրանոցը չի պատկանոււմ Արմեն Գինոսյանին, այլ պատկանում է «Մոնարխ» ընկերությանը, որի սեփականատերը հանդիսանում է ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Սերգեյ Համբարձումյանը։

Մեկ դիտարկում ևս. Hraparak.am-ի հիշյալ նյութում նշված տեղեկությունը, թե իբր Արմեն Գինոսյանին են պատկանում նաև Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», ինչպես նաև՝ նա զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է, նշենք, որ թվարկված բիզնեսները ևս առնչություն չունեն Արմեն Գինոսյանի հետ: «Մոնարխ»-ը Ռուսատանում գործող խոշորագույն ընկերություն է, որը զբաղվում է լրջագույն պրոյեկտներով և ներգրավված չէ մանր ու միջին բիզնեսում:

Ի դեպ «Մոնրախ» ընկերությունը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Մասնավորապես ընկերության սեփականատեր և բարերար Սերգեյ Համբարձումյանի գործուն աջակցությամբ և օժանդակությամբ կառուցվել է Մատենադարանի նոր մասնաշենքը: Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և աջակցությամբ կառուցվել և անհատույց Երևանի քաղաքապետարանին է նվիրաբերվել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը :

slaq.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով