Այլ ԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ոստիկանները բացահայտել են Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, հափշտակություն կատարելու միասնական […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արթուր Վանեցյանն արձագանքում է Վարուժան Ավետիսյանի հայտարարությանը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն անհեթեթություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանը շատ բան գիտի սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործի մասին։ Վանեցյանը հերքեց նաև այն հայտարարությունը, թե ինքը ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ կապվել է Արայիկ Խանդոյանի հետ․ […]

Այլ ԱՐԽԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին կայցելի ՌԴ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա դեկտեմբեր ամսին հերթական աշխատանքային այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ժամանելու է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական Բարձագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին մեզ տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, տեղի կունենա 2020 թվականի […]

Այլ ԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊՈՐՏ

ՀՖՖ-ն 1 օրվա մեջ փոխել է որոշումը. հավաքականի մարզիչ կլինի ոչ թե Գրիգորյանը, այլ Խաշմանյանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ոչ թե ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիհորյանը, այլ Աբրահամ Խաշմանյանը: Ոչ ամբողջական 1 օրվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետ է կանգնել Գրիգորյանին նշանակելու որոշումից: Այսօր՝ նոյեմբերի 6-ին, պաշտոնապես հայտարարել է, որ մինչեեւ 2020թ. նոյեմբերի 30-ը պամանագիր է կնքել Աբրահամ Խաշմանյանի հետ, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն էլ ինստագրամում լուսանկար է հրապարակել նրա հետ: Դեռ երեկ […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Սրբապղծություն Կոտայքի մարզում. Գետարգել եկեղեցուց Հիսուսի նկարով խաչեր, սրբապատկերներ, կտակարաններ, աստվածաշնչեր դուրս են բերվել ու թափվել եկեղեցուն հարակից ձորում.

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, առավոտվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով քաղաքացիներից, ովքեր տարակուսած հայտնում են, որ, այցելելով Կոտայքի մարզի Գետարգել եկեղեցի, եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, հայտնաբերել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, աստվածաշնչեր, Հիսուսի նկարով խաչեր և այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգող քաղաքացիներն […]

Այլ ԱՐԽԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիան և Չինաստանը 15 միլիարդ դոլարի համաձայնագիր ստորագրեցին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի Չինաստան այցի ընթացքում 15 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրվել: Այսօր ստորագրման արարողությանը ներկա են գտնվել երկու երկրների նախագահները: Չինաստանի կառավարության պաշտոնյաները հայտնել են, որ համագործակցությունը վերաբերում է տիեզերական, էներգետիկ և գյուղատնտեսության ոլորտներին, մասնավորապես՝ ֆրանսիական 20 ընկերություններ իրավունք ստացան մսամթերք արտահանել Չինաստան: Ֆրանսիայի նախագահի պաշտոնում սա Էմանյուել Մակրոնի երկրորդ այցն է Չինաստան: […]

Այլ ԱՐԽԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Քրգործ է հարուցվել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի դեմ՝ պետական դավաճանության և գումարների յուրացման հոդվածով

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հարուցել Կիեւի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի դեմ՝ պետական դավաճանության եւ գումարների յուրացման հոդվածով: Այս մասին հայտնում է «Украинские новости»-ն՝ հավելելով, որ գործով անցնում են նաեւ Կլիչկոյի 2 տեղակալները: Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն նախաքննական տվյալներ է փոխանցել Միասնական ռեեստրին՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի պահանջով: Ավելի վաղ Կիեւի քաղաքային խորհրդի […]

Այլ ԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊՈՐՏ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը. որոշել է Վանեցյանը՝ դեմ գնալով ՀՖՖ որոշ անդամների

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Մեր տեղեկություններով՝ նրան նշանակելու որոշումը կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ դեմ գնալով ֆեդերացիայի որոշ անդամների կարծիքներին: Ըստ մեր տեղեկությունների՝ Գրիգորյանը «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցի ու «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի թեկնածուն է: Ըստ մեր աղբյուրների՝ […]

Այլ ԱՐԽԻՎ ԺԱՄԱՆՑ ՀԱՅՏՆԻՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ

Բրիտանական Jamiroquai ջազ-ֆանկ խմբի երաժիշտները քոչարի են պարել (վիդեո)

Երեւան է ժամանել բրիտանական հայտնի Jamiroquai ֆանկ խումբը, որն այսօր արդեն համերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Շոուն տեղի կունենա Silk Note երաժշտական փառատոնի շրջանակներում։ Իսկ երեկ խմբի մասնակիցները մեկնել են Գառնի, ուր սովորել են ու պարել հայկական քոչարի։ Դիտեք՝ ինչ է ստացվել։ Աղբյուրը՝ Շուշանիկ Կոստանդյանի Facebook-յան էջ Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

Այլ ԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի է հանվել 16.5 մլն դոլար մեկնարկային գնով. Բաբայան

Վերջնական որոշում է կայացվել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի հանել 16.5 մլն դոլար մեկնարկային գնով: Այս մասին երեկ ՀԺ-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Հիմա վերջնական հանձնման-ընդունման եւ գրանցման աշխատանքներն ենք իրականացնում: Մի քանի օրվա գործ է մնացել»,- ասաց Բաբայանը: Նա նշեց, որ արդեն իսկ հետաքրքրվող անձինք կան, սակայն անուններ […]