Հիմա ամեն ինչ հնարավոր է, սակայն ես կասկածում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կվերակենդանանա: Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ պատասխանելով հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ մոտ 30 տարի ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղված ձևաչափը վերսկսի աշխատանքները։ «Չեմ կարծում, որ Մինսկի խումբը կարևոր դերակատարություն ունի այս գործընթացում։ Այն շատ սահմանափակ իրավասություններ ունի՝ զուտ պաշտոններ են, ոչ թե լիարժեք անդամակցություն»,- ասաց նա։ Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում որևէ փոփոխության կարիք կա՞, բրիտանացի վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ տեսականորեն կարելի է փոփոխություններ առաջարկել՝ հաշվի առնելով ՄԽ-ի՝ 1992 թվականից ի վեր որևէ էական փոփոխություն կատարելու անկարողությունը, բայց կասկածում է, որ հիմնական խաղացողների կողմից կա կամք՝ անհրաժեշտ փոփոխություն կատարելու համար։ «Սա շարունակվում է գրեթե 30 տարի: Հակամարտության կարգավորման հարցում խմբի արդյունավետության վերաբերյալ որևէ ապացույց չկա: Դա պայմանավորված է նրանով, որ հակամարտությունը լուծելի չէ, հնարավոր չէ խնդիրներն առանձնացնել, ուստի դրսի ուժերի համար հեշտ չէ իրական փոփոխություն կատարել: Բացի այդ՝ դրսի հիմնական խաղացողներից շատերն ունեն իրենց սեփական շահերը, և նրանք այս օրերին դժվարանում են «իրար հետ լեզու գտնել»: Այնպես որ՝ քիչ հավանական է, որ նրանք կարողանան համախմբվել կողմերին կարգավորում պարտադրելու շուրջ»,- ասաց նա։ Հռիփսիմե Հովհաննիսյան
Related Articles
«Բուսաբանական այգու» վարձակալված տարածքներն օգտագործվել են այլ նշանակությամբ, գումարը գանձվել է կրկնակի ցածր
«Բուսաբանական այգու» վարձակալված տարածքների օգտագործման գործընթացներում ՀՀ դատախազությունը հայտնաբերել է կոռուպցիոն բնույթի չարաշահումների մասին տվյալներ: Հողատարածքները վարձակալության են հանձնվել ամսական 62.000 դրամով, որը հետագայում փոփոխվել է ու դարձել ամսական 100.0 հազ. դրամ, այսինքն՝ տարեկան 1.2 միլիոն դրամ: x Մինչդեռ ՀՀ Կառավարության նշված որոշումների պահանջները պահպանելու դեպքում տարածքի վարձավճարը պետք է կազմեր կրկնակի ավելի՝ տարեկան առնվազն 2,5 մլն […]
Beeline-ի որոշ վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ վերաբացվել են
Beeline-ը տեղեկացնում է որոշ վաճառքի եւ սպասարկման գրասենյակների վերաբացման մասին։ Գրասենյակները վերաբացվել են Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում եւ մարզկենտրոններում՝ Վանաձորում, Իջեւանում, Եղեգնաձորում, Կապանում, Գյումրիում, Աշտարակում, Հրազդանում, Գավառում, Արմավիրում եւ Արտաշատում։ Գրասենյակները գործելու են հատուկ աշխատանքային գրաֆիկով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 11։00-15։00։ Վերաբացվող գրասենյակների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։ x «Մենք Beeline-ում շատ ենք […]
Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պետությունից ավելի քան 160 մլն դրամի հափշտակության վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի և Դիլիջանի պահպանության բաժանմունքի պաշտոնատար անձինք 2013-2018 թթ. ընթացքում պետությունից յուրացման և գողության եղանակներով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 160.047.460 ՀՀ դրամ: x Մասնավորապես` Գագիկ Գրիգորյանը, 2013 թ. հունվարի 1-ից 2015թ. օգոստոսի 31-ը, ապա՝ 2016 թ. հունիսի […]