Հիմա ամեն ինչ հնարավոր է, սակայն ես կասկածում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կվերակենդանանա: Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ պատասխանելով հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ մոտ 30 տարի ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղված ձևաչափը վերսկսի աշխատանքները։ «Չեմ կարծում, որ Մինսկի խումբը կարևոր դերակատարություն ունի այս գործընթացում։ Այն շատ […]
Ամիսը՝ Սեպտեմբերի 2021
Երիտասարդ տղամարդը բռունցքով հարվածել է մորեղբոր դեմքին, իսկ դանակով` կրծքավանդակին. միջադեպից հետո տղամարդը բարձրացել է տուն, իսկ հաջորդ օրը վերջինիս քույրը եղբորը հայտնաբերել է մահացած վիճակում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մասնավորապես` քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ […]
Կրեմլը ցավում է, որ Էրդողանի խոսքերը Ղրիմի մասին հնչում են նրա՝ ՌԴ այցի նախաշեմին
Կրեմլը ցավում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի մասով արված հայտարարության համար այն պահին, երբ նախապատրաստվում է նրա այցը ՌԴ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ցավում ենք, որ նման հայտարարություններ են հնչում հիմա, երբ պատրաստվում է պարոն նախագահի աշխատանքային այցը ՌԴ։ Ամեն դեպքում, մենք նախընտրեինք կենտրոնանալ […]
Մեծամասշտաբ զորավարժություն՝ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ
ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով։ Մարտական խնդիրների ընթացքն ու հաջորդականությունը, փոխգործակցության կարգը ճշգրտելուց հետո հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցել են իրենց առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարմանը։ Կազմակերպվել են հատուկ մարտավարական մարզումներ՝ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում։ Իրականացվել են դարանակալման, հարձակման, պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտների […]
Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. 37-ամյա վարորդը ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան, ով սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել […]
Եվրոպան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կարող է կիրառել
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը չկատարելու համար: Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական ժողովը, որի օրակարգում է հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի չկատարման հետևանքով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը: ՄԻԵԴ որոշումների կատարումը վերահսկող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն […]
Ի պատասխան Գեղամասար համայնքի ղեկավարի այսօրվա հայտարարությունների․ ՏԿԵ խոսնակ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն իր էջում գրել է․ «Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն այսօր բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իբրև թե իրեն ասել է. «Ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես»։ Համայնքապետի պնդումները բացարձակ իրականությանը չեն համապատասխանում։ Համայնքապետի ու Գնել […]
Հռոմի Պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տարակուսել է, թե ինչու շատ մարդիկ, այդ թվում` Հռոմի կաթոլիկ եկեղեցու որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել COVID-19-ի դեմ: «Դա մի փոքր տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստումների հետ բարեկամական պատմություն ունի», — ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` անդրադառնալով պատվաստումների հանդեպ անվստահության մասին լրագրողների հարցերին: «Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին կարմրուկի, պոլիոմիելիտի դեմ: […]
1 մլրդ 200 մլն դրամի հայտ ենք ներկայացրել կառավարություն՝ պետպատվերի համար. Անահիտ Ավանեսյան
1 մլրդ 200 մլն դրամի հայտ ենք ներկայացրել կառավարություն՝ պետպատվերի համար. Անահիտ Ավանեսյան
Նոր միջոցառում Արցախից տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար
ՀՀ կառավարությունը նախագծում է նոր միջոցառում Արցախի տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Աջակցությունը տրամադրվելու է ամսական պարբերականությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար: Միջոցառման պայմանների՝ աջակցության չափի, շահառուների շրջանակների և այլ մանրամասների […]