Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հունիսի 13-ին Էլեկտրագնացքների շահագործման և նորոգման ծառայության հարակից տարածքում տեղի է ունեցել ուսումնավարժական պարապմունք՝ «Հրդեհաշիջման միջոցներից (կրակմարիչներից) ճիշտ օգտվելու կանոնները» թեմայով։
Գործնական պարապմունքի ընթացքում մետրոպոլիտենի աշխատակիցների մասնակցությամբ գործարկվել են մետրոպոլիտենում առկա հրդեհաշիջման սկզբնական միջոցները։
Մետրոպոլիտենի տնօրինությունը մշտապես կարևորում է նման գործնական պարապմունքների պարբերական անցկացումը։
Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործում՝ ասել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: x «Հայ-ադրբեջանական պետական սահմանից շարունակվում են մտահոգիչ լուրերը զոհերի մասին: Վերահաստատում ենք անհապաղ ապաէսկալացիայի, զսպվածության, սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ մեր կոչը: Պատրաստ ենք աջակցել»,- նշել […]
Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվել են նաև այսօր։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար, առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան […]