Դեկտեմբերի 19-ին կայացավ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարաններին առնչվող հարցերով մասնագիտական խմբի հերթական նիստը:
Խումբը ձևավորվել է սեպտեմբերի 19-ին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ որպես նոր կայարանների նախագծման ու իրականացման աշխատանքների հիմնական համակարգող:
Խմբի կազմում ներգրավված է ինչպես քաղաքապետարանի ոլորտային ստորաբաժանումների և նրա ենթակայությամբ գործող առանցքային կառույցների, այնպես էլ՝ Երևանի մետրոպոլիտենի ղեկավար անձնակազմը:
Նիստում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը, մասնավորապես կապալառու ընկերությունից ստացված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի փորձաքննության արդյունքները և որոշվել է փաթեթն ուղարկել համալիր փորձաքննության:
Մենք շարունակում ենք բոլոր հնարավոր և անհնարին թվացող նախաձեռնություններով հարստացնել մեր մշակութային կյանքը, փոխել մեր միջավայրը, որի արդյունքում՝ Երևանը դառնալու է ապրելու ու ստեղծագործելու համար հարմարավետ ու հաճելի քաղաք: Սեպտեմբերի 17-ին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնը՝ Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարմամբ: Թումանյանի անվան զբոսայգում այսօր կայացավ Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի […]
Գործարկվել է Երևանում հասարակական տրանսպորտի տոմսերի վաճառքի միասնական համակարգի՝ transport.yerevan.am կայքը։ x Կարող եք ստուգել տոմսերի նոր փաթեթները, օգտագործել հաշվիչը՝ տեսնելու, թե որ տոմսն է ձեզ համար լավագույնը և ստուգել, թե արդյոք զեղչված խմբում եք՝ մուտքագրելով ձեր հասարակական տրանսպորտի համարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Վրաստանի Հանրապետություն։ Վարչապետի այցը պաշտոնական է, կտեւի մարտի 3-4-ը։ x «Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն։ Նշենք, որ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ այցն է Վրաստան։ […]