Դեկտեմբերի 19-ին կայացավ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարաններին առնչվող հարցերով մասնագիտական խմբի հերթական նիստը:
Խումբը ձևավորվել է սեպտեմբերի 19-ին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ որպես նոր կայարանների նախագծման ու իրականացման աշխատանքների հիմնական համակարգող:
Խմբի կազմում ներգրավված է ինչպես քաղաքապետարանի ոլորտային ստորաբաժանումների և նրա ենթակայությամբ գործող առանցքային կառույցների, այնպես էլ՝ Երևանի մետրոպոլիտենի ղեկավար անձնակազմը:
Նիստում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը, մասնավորապես կապալառու ընկերությունից ստացված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի փորձաքննության արդյունքները և որոշվել է փաթեթն ուղարկել համալիր փորձաքննության:
Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն x ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Առողջապահության նախարարությունից Գլխավոր դատախազությանն են փոխանցվել նախարարության կարիքների համար դեղերի կոնկրետ խմբաքանակի ձեռքբերման գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Այդ կապակցությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի լիարժեքությունն ապահովելու համար համապատասխան տեղեկություններ են պահանջվել նաև Պետական եկամուտների կոմիտեից: x Դատախազության հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Առողջապահության նախարարության կարիքների […]
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020 թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով: x Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան […]