ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի բռնկում
Ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ: Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի, Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը:
Մարդու մետապնևմովիրուսը (HMPV) հայտնաբերվել է 2001 թվականին, այն պատկանում է Pneumoviridae ընտանիքին, որը ներառում է նաև ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV): HMPV-ն կարող է առաջացնել ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիների վարակ բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել խոցելի են երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները:
Հարկ է նշել, որ վիրուսն ունի մարդուց մարդուն արագ տարածվելու հատկություն, այն փոխանցվում է շնչառական արտազատուկներով օդակաթիլային մեխանիզմով՝ անմիջական շփման միջոցով, օրինակ՝ ձեռքսեղմում, կամ բաղարկված առարկաներին դիպչելու միջոցով: Վարակի ինկուբացիոն շրջանը 3-5 օր է: Ընդհանուր ախտանշանները ներառում են հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում:
Կանխարգելման համար առաջարկվում է՝
• Պահպանումը շնչառական հիգիենան՝ հիվանդի և շրջակա անձանց կողմից դիմակների կրումը, հազի, փռշտոցի էթիկետի պահպանումը
• Պահպանել ձեռքերի հիգիենան՝ հաճախակի լվանալ ձեռքերը՝ 20 վայրկյան տևողությամբ: Չլվացված ձեռքերով չդիպչել դեմքին
• Ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը՝ վիրուսի տարածումը կանխելու համար
• Պարբերաբար մաքրել հաճախակի շոշափվող մակերեսները
• Հաճախակի օդափոխել փակ տարածքները:
HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ:
Նշենք, որ 2023 թվականին HMPV վարակի դեպքեր են արձանագրվել Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Չինաստանում:
ԱՄՆ Փասադենա քաղաքի հիվանդանոցում մահացել է 34-ամյա մի հայ, որ մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուս էր ախտորոշվել: Այս մասին գրում է Tert.am-ը։ x Ըստ asbarez.com կայքի տվյալների՝ Ջեֆրի Ղազարյանը Լոս Անջելեսում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մահացած մարդն է: Ղազարյանի մոտ կորոնավիրուսն ախտորոշվել է մարտի 13-ին, որից հետո նա մոտ հինգ օր Փասադենայի հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխման սարքին է […]
5 1987 Rosanna Pansino Բաժանորդների թիվը՝ 8 միլիոն x Դիտումների թիվը՝ 1 միլիարդ Ռոզանա Պանսինոն դերասան և Յութուբի իսկական աստղ է։ Աղջիկն իր վիդեոբլոգում պատմում է, որ համեղ ուտելիքի և դրա պատրաստման հանդեպ սերը նրան տատիկն է սովորեցրել։ Ռոզաննայի ալիքում հանրահայտ հյուրեր կան, տորթերի և թխվածքների յուրահատուկ բաղադրատոմսեր են ներկայացված։ Gordon Ramsay Բաժանորդների թիվը՝ 3 միլիոն […]
ԵՄ-ն օգնում է Երևանին էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի հարցում՝ աշխատելով նաև Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծի վրա․ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։ x «Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար»,- ասաց Կոսը։ Հիշեցնենք, որ օրերս Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով […]