ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի բռնկում
Ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ: Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի, Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը:
Մարդու մետապնևմովիրուսը (HMPV) հայտնաբերվել է 2001 թվականին, այն պատկանում է Pneumoviridae ընտանիքին, որը ներառում է նաև ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV): HMPV-ն կարող է առաջացնել ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիների վարակ բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել խոցելի են երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները:
Հարկ է նշել, որ վիրուսն ունի մարդուց մարդուն արագ տարածվելու հատկություն, այն փոխանցվում է շնչառական արտազատուկներով օդակաթիլային մեխանիզմով՝ անմիջական շփման միջոցով, օրինակ՝ ձեռքսեղմում, կամ բաղարկված առարկաներին դիպչելու միջոցով: Վարակի ինկուբացիոն շրջանը 3-5 օր է: Ընդհանուր ախտանշանները ներառում են հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում:
Կանխարգելման համար առաջարկվում է՝
• Պահպանումը շնչառական հիգիենան՝ հիվանդի և շրջակա անձանց կողմից դիմակների կրումը, հազի, փռշտոցի էթիկետի պահպանումը
• Պահպանել ձեռքերի հիգիենան՝ հաճախակի լվանալ ձեռքերը՝ 20 վայրկյան տևողությամբ: Չլվացված ձեռքերով չդիպչել դեմքին
• Ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը՝ վիրուսի տարածումը կանխելու համար
• Պարբերաբար մաքրել հաճախակի շոշափվող մակերեսները
• Հաճախակի օդափոխել փակ տարածքները:
HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ:
Նշենք, որ 2023 թվականին HMPV վարակի դեպքեր են արձանագրվել Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Չինաստանում:
x Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 91 շենքի 10-րդ բնակարանում տղամադրու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանի, որը 4-րդ հարկում է, հյուրասենյակում հայտնաբերել են 51–ամյա Ռոբերտ Հախվերդյանի դին, իսկ նշված սենյակում խառնաշփոթ […]
ԵՄ-ն օգնում է Երևանին էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի հարցում՝ աշխատելով նաև Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծի վրա․ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։ x «Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար»,- ասաց Կոսը։ Հիշեցնենք, որ օրերս Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով […]
Պատրաստվում եք ուղևորվել ծով՝ հանգստի, և ցանկանում եք ապշեցուցիչ տե՞սք ունենալ. հետևեք այս խորհուրդներին: x Մեծ քանակությամբ ջուր խմելուց բացի՝ պետք է նաև մեծ ուշադրություն դարձնել սննդակարգին: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորամանկություններ, որոնք կօգնեն արագ ազատվել փորից և տհաճ փքվածությունից: Խուսափեք աղ օգտագործելուց Մեծ քանակությամբ աղի օգտագործումն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ ջուրը, այդ իսկ պատճառով […]