Փետրվարի 6-ին ևս մեկ կարևոր քայլ արվեց բազմամյա նախագծի շրջանակում՝ #ԻսակովԱրշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ։ Սա երկար ճանապարհ է, բայց մենք ոգևորված ենք, որ այն սկսում է դառնալ իրականություն։
Պատկերացրեք Երևանը՝ ավելի քիչ խցանումներ , հարմարավետ երթևեկություն Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների միջև: Այս ճանապարհը կթեթևացնի երթևեկությունը Իսակով պողոտա – Հաղթանակի կամուրջ – Արգիշտի փողոց – Գր. Լուսավորիչ փողոց – Արշակունյաց պողոտա երթուղում և կդառնա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը։
#Մրցույթին մասնակցում են երկու հայտատու կազմակերպություններ։
Գնահատման գործընթացը մեկնարկել է։ Ամիսներ անց պարզ կլինի, թե որ ընկերությունը կիրականացնի այս նախագիծը: Դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց ամեն քայլ մեզ մոտեցնում է ավելի ժամանակակից, հասանելի և հարմարավետ Երևանի։
Հաղորդագրություն Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ»: Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարարությունը, բազմիցս, այդ թվում նաև միջազգային ամենատարբեր հարթակներում, անդրադարձել է խնդրին, որ թուրքական զինված ուժերը մեծ ներգրավվածություն ունեն ադրբեջսնական բանակի վերապատրաստման, հրահանգավորման և նույնիսկ կառավարման գործընթացներում: Ասվածի ամենավառ […]
Այն, որ կորոնավիրուսով վարակվածների թվերն ավելանում են, ակնհայտ է, և վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված: Այս պահին հավելյալ հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց է ընթանում, և հընթացս պետք է ավելացնենք մեր հզորությունները: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում: x Նախարարի խոսքով՝ նկատվում […]
Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ գրառման, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում է ՀՀ տարածքում։ x ««Սոսու պուրակ» […]