Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։
Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ։
Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։
Երևան համայնքին մի քանի ընկերությունների և անհատների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ մամուլի հրապարակումները Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին քաղաքապետարանը հրապարակեց Երևան համայնքին 21 աղբատար մեքենա նվիրած ընկերությունների և անհատների անունները՝ դա բացատրելով հանրային պահանջով: Համաձայն քաղաքապետարանի ներկայացրած ցանկի, օրինակ, 14 […]
Հունիսի 10-ի գիշերը ուկրաինական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Ջանկոյ շրջանում գտնվող մեկ Ս-300 զենիթահրթիռային համակարգի և Եվպատորիայի և Չեռնոմորսկոյե գյուղի մերձակայքում գտնվող երկու Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վրա։ Արձակված հրթիռներից ոչ մեկը չի խոցվել ռուսական հակաօդային պաշտպանության կողմից, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարները հարվածներից հետո «անմիջապես» անջատվել […]
Ապրիլի 12֊ին Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել արտահանման վերահսկման խիստ ռեժիմի համաձայն ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման արտոնագրերը չեղարկելու մասին։ Պատճառը Թուրքիային տրամադրված կանադական տեխնոլոգիաների՝ նախորդ տարվա աշնանն Արցախում պատերազմի ընթացքում [Ադրբեջանի կողմից-Ռազմ․ինֆո] կիրառվելու ապացույցներն են։ x Ըատ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Թուրքիա արտահանված սպառազինության օգտագործումը չէր համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը, և ոչ էլ […]