Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հունիսի 13-ին Էլեկտրագնացքների շահագործման և նորոգման ծառայության հարակից տարածքում տեղի է ունեցել ուսումնավարժական պարապմունք՝ «Հրդեհաշիջման միջոցներից (կրակմարիչներից) ճիշտ օգտվելու կանոնները» թեմայով։ Գործնական պարապմունքի ընթացքում մետրոպոլիտենի աշխատակիցների մասնակցությամբ գործարկվել են մետրոպոլիտենում առկա հրդեհաշիջման սկզբնական միջոցները։ Մետրոպոլիտենի տնօրինությունը մշտապես կարևորում է նման գործնական պարապմունքների պարբերական անցկացումը։ x
Կեսգիշերին մոտ Հյուսիսային Օսիայում ռուսական Սու-34-ը բախվել է Գորնի Ձվարիկաու գյուղի մոտ գտնվող լեռնաշղթային։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։ Ուսումնական թռիչք իրականացնող կործանիչ-ռմբակոծիչը վթարի է ենթարկվել լեռների ամայի տարածքում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Գետնին ավերածություններ չկան: Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է», — մեջբերում է ՏԱՍՍ-ը: Գործակալությունը գրում է նաեւ, որ ինքնաթիռում […]
Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում […]