«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհեքելով հանդիպման մասին տեղեկությունը, ասաց. «Վարչապետի այցերի վերաբերյալ մենք ժամանակին հայտարարություն և հաղորդագրություն կտարածենք»: Ի դեպ, հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը 2016-ին Հայաստան էր այցելել` Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով և «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Իսկ նոյեմբերի 11-13-ը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնելու է Ֆրանսիա»:
Related Articles
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել. ՀՀ ՊՆ
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը […]
Հրդեհ էլեկտրական ենթակայանի մոտակայքում.
Փետրվարի 26-ին, ժամը 17:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի էլեկտրական ենթակայանի մոտակայքում այրվում է էլեկտրական սյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովտաշեն գյուղում գտնվող ենթակայանի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:58-ին, մարվել՝ 18:28-ին: Այրվել է մոտ […]
ՌԴ ԱԳՆ-ն թաքցրել է,որ ԱՄՆ պետքարտուղարը երեկ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը
Միջազգայնագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խարատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ x «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքնենն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռեյկյավիկում առաջին պաշտոնական հանդիպումն են ունեցել: Ռուս-ամերիկյան ներկայիս բարդ հարաբերությունների ու հագեցած օրակարգի պայմաններում, ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական (Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ) հակամարտության շուրջ երկարատեւ քաղաքական լուծում գտնելու հնարավորությունը: Ուշագրավ է, որ ՌԴ […]