«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղեւորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երեւանի երկաթուղային կայարանից եւ 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №100/101 Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները: Ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երեւանից եւ 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների: «ՀԿԵ» ՓԲԸ-ն նաեւ հիշեցնում է, որ Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային ուղեւորատար գնացքը երթեւեկությունը վերսկսվելու է Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ավարտից եւ սահմանային կետերի լիարժեք աշխատանքի վերականգնումից հետո: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղեւորների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Related Articles
ՀԱՊԿ և ՌԴ հետ ռազմավարական գործակցությունը բավարար չէ․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
ՀԱՊԿ և ՌԴ հետ ռազմավարական գործակցությունը բավարար չէ․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին x
Արտակարգ դեպք՝ Երևանում. ԵՊՀ-ի բակում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է. վնասվել են BMW X3, Nissan XTrail և Opel մակնիշի ավտոմեքենաներ.
Մայիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեք Մանուկյան փողոցում, հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել է Երևանի պետական համալսարանի բակում կայանված BMW X3, Nissan X Trail և Opel մակնիշի ավտոմեքենաների վրա։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։ x Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ծառի ընկնելու հետևանքով Opel-ն ամբողջովին […]
Վանեցյանը պատրաստ է հրաժարական տալ. նա ասել է՝ ինչ պայմանով
Վերջին 3 ամիսների ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները, տիրող մթնոլորտը և ներքին տարաձայնություններն ունեցան իրենց ուղիղ ազդեցությունը Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների վրա, որոնց գագաթնակետը դարձավ Իտալիա-Հայաստան հանդիպումը։ x Այս մասին ասվում է «Առաջին Հայկական Ճակատ» շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: Դրանում նաեւ նշվում է. «Ժամանակավրեպ ենք համարում Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործադիր կոմիտեի […]