Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում հսկայական ժայռաբեկորը պոկվել և ընկել է բնակչի տան տանիքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Հակոբ Սարգսյանի, վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ մի քանի հսկայական կտորներ ժայռից պոկվել և թափվել են բնակչի տան վրա՝ վնասելով տանիքը, պատերը, այգում տեղադրված մեղվի փեթակները, ինչպես նաև ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Ժամանել է նաև Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը:
Related Articles
«Բրյուսելյան բանակցություններ. ի՞նչ ակնկալել եվրոպական միջնորդությունից» թեմայով քննարկում
Posted on Author admin
«Բրյուսելյան բանակցություններ. ի՞նչ ակնկալել եվրոպական միջնորդությունից» թեմայով քննարկում x
Մարգարիտա Սիմոնյան, Արա Աբրահամյան ու այլք չեն ներկայացնում հայ համայնքը
Posted on Author admin
Մարգարիտա Սիմոնյան, Արա Աբրահամյան ու այլք չեն ներկայացնում հայ համայնքը x
Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը հետ կուղարկվի՝ լրացուցիչ քննության
Posted on Author admin
Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը հետ կուղարկվի՝ լրացուցիչ քննության։ Այս մասին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ x «Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը, եւ որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական […]