SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 67-ամյա Ռուբիկ Հախվերդյանն էր, ով աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր, և աղբը, երբ լցնելիս է եղել բեռնատարի բեռնախցիկի մեջ, գլուխը մնացել է սեղմակի տակ, ինչն էլ պատճառ է դարձել ողբերգական դեպքի։
Related Articles
Քաղաքի համար կարևոր տեղ է դառնալու. Ավինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին
Քաղաքի համար կարևոր տեղ է դառնալու. Ավինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին x
Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Երկօրյա պաշտոնական այցով փետրվարի 27-ին Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: x Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդես կգան այցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
Պայթյունի հետեւանքով մահացել է Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը
Ռուսաստանի Դաշնությունում նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: x Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեռեւս անհայտ հանգամանքներում, Պյատիգորսկ քաղաքում ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետեւանքով տեղի է ունեցել փլուզում եւ դրա հետեւանքով մահացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Պայթյունի հետեւանքով մահացել է նաեւ Աշոտ Կարապետյանի քեռին։