Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ այցի ընթացքում հայտարարել է, որ Բաքուն իրականացնում է հայ-ադրբեջանական սահմանի ամրացման ինտենսիվ աշխատանքներ։ «Այժմ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածներ ու զորամասեր սահմանի ամբողջ երկայնքով՝ Մռավից մինչև Արաքս գետ, և մենք ամրացնում ենք այդ սահմանները»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ, մասնավորապես, ամրապնդվում է պետական սահմանը Քարվաճառի, Բերձորի ու Զանգեզուրի ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը, որոնք մայիսի 12-ից գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, չեն հեռանալու։ «Այս սահմանը հայերի վերահսկողություն տակ էր 30 տարի։ Այն բանից հետո, երբ մայիսին ձյունը հալվեց, մենք մոտեցանք մեր սահմաններին ու զբաղեցրինք մեր դիրքերը՝ հաստատվեցինք Զանգեզուրում ու այնտեղ ամրացանք»,- ասել է Իլհամ Ալիևը։ Նա կրկին տարածքային պահանջներ է ներկայացնել Հայաստանի նկատմամբ ու միաժամանակ խոստովանել, որ ադրբեջանական զորքը ապօրինաբար է մտել ՀՀ տարածք։ «Դա մեր հողն է։ Հայաստանի կողմից հնչեցված արտահայտությունները լիովին անհիմն են։ Մենք մեր հողում ենք, Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են։ Մենք վերադարձել ենք։ Եթե սահմանն անցնում է այն տեղով, որի մասին հայերը խոսում են, ապա ինչո՞ւ այնտեղ չեն մնացել։ Երբ մենք եկանք ու մնացինք, նրանք հայտարարեցին, որ սխալ տեղում ենք։ Մենք այնտեղ ենք կանգնած, որտեղ պետք է և եթե ցանկանանք, ապա կկանգնենք այնտեղ, որտեղ նպատակահարմար գտնենք»,- ասել է Ադբեջանի ղեկավարը։ Էմմա Չոբանյան
Related Articles
Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյան․ Ես ինձ զգում եմ կիսով չափ իսպանուհի
Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյան․ Ես ինձ զգում եմ կիսով չափ իսպանուհի x МИР 24 / Армения
Հայտնի են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարված ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողների անունները
Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ x Հայտնում ենք, որ ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք […]
Արտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակ
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ x Քանի որ այս թեմայի շուրջ արդեն շատերն են հարցեր տվել, իսկ ոմանք՝ հավատացել կեղծ լուրին, պարզաբանեմ, թե ինչ է կատարվել հունիսի 21-ի հանրահավաքում իմ ու մասնակիցների միջև: Երբ այցելեցի հանրահավաքի վայր, բարձրախոսով հանգստության կոչեր արեցի, որ կարողանանք քննարկել նրանց պահանջները: Այնուհետև մի քանի անգամ փորձեցի […]