Այս պահին դադարեցված է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը։ «Տվյալ պահին լարված իրավիճակ է, անկանոն կրակահերթ է հենց հանքի տարածքում, ստիպված ենք դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել հանքի բոլոր աշխատակիցներին»։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Հարցին, թե քանի աշխատակից է մոտավորապես տարհանվել, Գրիգորյանը նշեց․ «200-ից 300 մարդ, սովորաբար մեկ հերթափոխի ժամանակ այսքան մարդ է աշխատում»։ Մերի Մանուկյան
Related Articles
ՊՆ-ն ակտիվ աշխատում է, որպեսզի ԱԹՍ-ներ գնի հայկական ընկերություններից. ԲՏԱ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՆ-ն ակտիվ աշխատում է, որպեսզի ԱԹՍ-ներ գնի հայկական ընկերություններից. ԲՏԱ նախարար․ x
Տիգրան Ավինյանն այսօր հրավիրված ճեպազրույցում նշել է, որ պարետատունը որոշել է, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր հրավիրված ճեպազրույցում նշել է, որ պարետատունը որոշել է, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացի մինչև 6 տարեկան երեխաների ու ֆիզիկական վարժություններ անելու և հեծանիվ վարելու դեպքերի։ x Հիշեցնենք, որ մինչ այժմ հանրային բաց տարածքներում պարտադիր էր միայն դիմակի առկայությունը։
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է
Հունվարի 12-ին, ժամը 22:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Իգոր Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան նաև արգելափակված […]