Հիմա ամեն ինչ հնարավոր է, սակայն ես կասկածում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կվերակենդանանա: Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ պատասխանելով հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ մոտ 30 տարի ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղված ձևաչափը վերսկսի աշխատանքները։ «Չեմ կարծում, որ Մինսկի խումբը կարևոր դերակատարություն ունի այս գործընթացում։ Այն շատ սահմանափակ իրավասություններ ունի՝ զուտ պաշտոններ են, ոչ թե լիարժեք անդամակցություն»,- ասաց նա։ Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում որևէ փոփոխության կարիք կա՞, բրիտանացի վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ տեսականորեն կարելի է փոփոխություններ առաջարկել՝ հաշվի առնելով ՄԽ-ի՝ 1992 թվականից ի վեր որևէ էական փոփոխություն կատարելու անկարողությունը, բայց կասկածում է, որ հիմնական խաղացողների կողմից կա կամք՝ անհրաժեշտ փոփոխություն կատարելու համար։ «Սա շարունակվում է գրեթե 30 տարի: Հակամարտության կարգավորման հարցում խմբի արդյունավետության վերաբերյալ որևէ ապացույց չկա: Դա պայմանավորված է նրանով, որ հակամարտությունը լուծելի չէ, հնարավոր չէ խնդիրներն առանձնացնել, ուստի դրսի ուժերի համար հեշտ չէ իրական փոփոխություն կատարել: Բացի այդ՝ դրսի հիմնական խաղացողներից շատերն ունեն իրենց սեփական շահերը, և նրանք այս օրերին դժվարանում են «իրար հետ լեզու գտնել»: Այնպես որ՝ քիչ հավանական է, որ նրանք կարողանան համախմբվել կողմերին կարգավորում պարտադրելու շուրջ»,- ասաց նա։ Հռիփսիմե Հովհաննիսյան
Related Articles
Արաբկիրում համայնք-մասնավոր գործակցության շրջանակում երևանցիները շուտով կունենան հանգստի նոր գոտի․ Ավինյան
Երևանը քաղաք է մարդկանց համար և այն, որ բակերն ու այգիները պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք։ Արաբկիրում համայնք-մասնավոր գործակցության շրջանակում երևանցիները շուտով կունենան հանգստի նոր գոտի՝ մարզահրապարակով, ամֆիթատրոնով ու ջրավազան-շատրվաններով։ Մերգելյանի այգու շինանարական աշխատանքները ընթացքի մեջ են, և առաջիկայում հանգստի գոտին երևանցիներին կներկայանա […]
Բունդեսթագի անդամը կոչ է անում դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները
Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը, ԵՄ առաջնորդների առաջիկա գագաթնաժողովի նախօրեին, կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Այս մասին նա հայտարարել է այսօր, գրում է Tass-ը` հղում անելով DPA գործակալությանը։ x «Պետությունների և կառավարությունների ղեկավարները պետք է գագաթնաժողովն օգտագործեն Թուրքիայի հետ [ԵՄ] անդամակցության անարդյունք բանակցությունները դադարեցնելու համար և փոխարենը նոր հարաբերությունների հիմք […]
ՀՔԾ-ն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում
Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից: x «Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու»,- ասացին ՀՔԾ-ից: ՀՔԾ-ից առայժմ չտեղեկացրին, թե ովքեր են հրավիրվում: Նշված դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել: