Ադրբեջանում նախօրեին մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Սեպտենբերի 22-ից դասերը սկսվել են 1-4-րդ դասարանների աշակերտների համար, սեպտեմբերի 29-ից էլ կմերկնարկեն 5-11-րդ դասարանցիների, ինչպես նաև բուհերի ուսանողների համար։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են դպրոցներում հայատյաց քարոզչությունը, երեխաներին դաստիարակում պետական քարոզչական ստերով։ Մասնավորապես, կրթության նախարար Էմին Ամրուլլաևի՝ «2021-2022 ուստարվա հանրակրթության ուղղության մասին» հրամանով Ադրբեջանի բոլոր ուսումնական հաստատություններում առաջին դասերը նվիրված են «Ղարաբաղը Ադրբեջան է» թեմային։ Միաժամանակ, համացանցում տարածվել են տարբեր լուսանկարներ, որոնցում երևում է, որ երեխաները կրում են Արցախյան պատերազմում «Ադրբեջանի հաղթանակը խորհրդանշող հատուկ կրծքանշաններ», ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ-ի դեմ ուղղված խոսքերն արտացոլող պաստառներ։ Մասնավորապես, լուսանկաներից մեկում աշակերտը պատկերված է «Ոչ թե Սյունիք, այլ Զանգեզուր» գրությամբ պաստառով։ Նշենք, որ նմանատիպ գրությամբ պաստառների ու վահանակների կարելի է հանդիպել Ադրբեջանի տարբեր քաղաքների հանրային վայրերում։ Էմմա Չոբանյան
Related Articles
Դրամի և թանկարժեք մետաղների փոխարժեքն այսօր 12.11.2019
Posted on Author admin
USD1477.220.05 GBP1610.79-0.42 EUR1526.33-0.42 RUB17.47 Արծաթ257.92 Ոսկի22,464.42 Պլատին13,624.56 12.11.2019 x
Ադրբեջանում պատերազմի «այգու» բացումը կոչվում է ֆաշիզմ․ Վլադիմիր Վարդանյան
Posted on Author admin
Ադրբեջանում պատերազմի «այգու» բացումը կոչվում է ֆաշիզմ․ Վլադիմիր Վարդանյան x
Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. 3 տասնյակից ավելի քաղաքացիներ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոցներ
Posted on Author admin
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է, ինչ Լոռու մարզի տարբեր բուժհաստատություններ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սննդային թունավորման ախտանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի Ստեփանավանի բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժում է ստանում մոտ 15 հիվանդ, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվն անցնում է 3 տասնյակը: Հիվանդների թվում կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ: […]