SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: Գողության մասին էլ ոստիկանություն ահազանգել է առանձնատան աշխատակից Լ. Վ.-ն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական միջոցառումներ՝ գողություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Related Articles
Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը չի շրջանցում նաև Հայաստանը. ինչպե՞ս են դրա դեմ պայքարում իրավապահները
Posted on Author admin
Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը չի շրջանցում նաև Հայաստանը. ինչպե՞ս են դրա դեմ պայքարում իրավապահները Հեղինակ՝ Լիլիթ Դանիելյան x
ԵԹԵ ԲՈԼՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԼԻՆԵԻՆ ՌՈՄԱՆՈՍԻ ՆՄԱՆ, ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԼԻՆԵՐ ԱԿՆՀԱՅՏ
Posted on Author admin
Կյանքում բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել հանդիպել տարբեր մարզպետների հետ, դեռևս 90 ական թվականներից սկսած, երբ այդ ինստիտուտը ներմուծվեց ՀՀ կառավարման կարգ: Անկեղծ լինելու համար նշեմ, բոլորն էլ ինձ նորմալ են ընդունել, կոնֆլիկտներ և խնդիրներ չեմ ունեցել: Իմ տեսած բոլոր մարզպետները կարծես երկվորյակներ լինեին, պարտադիր թանկարժեք կոստյումներով, իրենց << արիական>> ծագումը ընդգծելու անթաքույց մոլուցքով տարված, […]
Պետք էր պատերազմից հետո գրավել ԱԺ ամբիոնը և թույլ չտալ՝ պատերազմը տանուլ տվածները մոտենային ամբիոնին
Posted on Author admin
Պետք էր պատերազմից հետո գրավել ԱԺ ամբիոնը և թույլ չտալ՝ պատերազմը տանուլ տվածները մոտենային ամբիոնին x