Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, նոյեմբերի 26-ին «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի գործով դատական նիստին հրապարակեց նրա դատավճիռը, Սերժ Վարդանյանն արդարացվեց։ x NEWS.am-ի հետ զրույցում Սերժ Վարդանյանի պաշտպան Մանվել Գրիգորյանն ասաց՝ իրենց համար սպասելի էր այդպիսի վճիռը, քանի որ դատաքննության ընթացքում որեւէ հիմնավոր փաստարկներ չկային, որպեսզի այն որակվեր խուլիգանություն։ […]
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բացատրել է, թե ինչու է կուսակցությունը քննարկում Դավիթ Խաժակյանին Երեւանի ավագանուց հետ կանչելու հարցը: x Նրա խոսքով, նախկինում էլ մի քանի անգամ նման գաղափար քննարկվել է. «Երեկ նորից սկսել ենք քննարկել կուսակցության կառավարման խորհրդի մակարդակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երեւանի ավագանիում վերամիաստավորելու հարցը, մեր մասնակցությունը քննարկելու հարց է առաջացել: […]
Ադրբեջանցիների կողմից գրավված Արցախի Մարտունի քաղաքում հայտնաբերվել են հայերի կողմից լքված զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում է report.az-ը։ x Նշվում է, որ ադրբեջանական ոստիկանության աշխատակիցները շարունակում են կիրառել անհրաժեշտ միջոցառումներ՝ Ադրբեջանի կողմից գրաված տարածքներում հայկական զինուժի միավորումների նահանջի ժամանակ մնացած զենքերն ու չպայթած զինամթերքները հայտնաբերելու ուղղությամբ։ Նրանց կողմից ձեռնարկված հերթական հսկողության և կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հայկական զինուժի […]