Տեսանյութում ամփոփված են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ Թռչնի թռիչքի բարձրությունից ներկայացվում է կատարված և իրականացվող շինարարությունը։
Տեսանյութում երևում է ճանապարհի ամբողջ ծրագիծը։ 32կմ ճանապարհահատվածում կառուցվում են 2 թունել, բազմաթիվ տրանսպորտային օբյեկտներ՝ կամուրջներ, որոնցից ամենաերկարը 720 մետր է, տրանսպորտային հանգույցներ, ուղեանցներ, փոխհատումներ, հենապատեր և այլն։
Շինարարությունն ընթանում է լեռնային բարդ ռելիեֆի պայմաններում։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի աշխատանքներն իրականացվեն մեծ տեմպերով։
Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։ Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։ Այսուհետ հանրային տրանսպորտում […]
«Մոդեռնա»-ով պատվաստումը կիրականացվի առաջիկա օրերերին։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ)՝ այս պահին իրականացվում է բաշխման գործընթաց։ x Կենտրոնի փոխանցած տեղեկության համաձայն, երբ պոլիկլինիկաները կստանան պատվաստանյութը, իրենք կհրավիրեն բնակիչների պատվաստվելու։ Թեև հստակ ժամկետներ չնշվեցին, սակայն «Մոդեռնա»-ով պատվաստումներ, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն հոկտեմբերի 7-ից։ Ըստ տեղեկության՝ բոլոր բուժհաստատություններին բաշխումը կկատարվի համամասնորեն՝ ըստ սպասարկող բնակչության […]
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշիի շրջանում գտնվող Ջդրդուզում (Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը գտնվում է Շուշի քաղաքի եզրին) ներկայացվել է պարային ծրագիր, որին միացել է նաև Ալիևը: x Կարճ ժամանակ անց նա պարելու է հրավիրել նաև ներկա գտնվող հյուրերին, գրում է minval.az-ը: Դատելով տեսանյութից՝ պարին […]