Հունվարի 12-ին, ժամը 22:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Իգոր Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան նաև արգելափակված ավտոմեքենաներ: […]
ԱՐԽԻՎ
Երկհարկանի Երեւան ենք ստանալու, թե առաջին հարկն ինչպես կօգտագործվի՝ դեռ պարզ չէ. հնագետ
Մայրաքաղաքի ստորգետնյա հատվածը բացելու հնարավորությանը երեկ անդրադարձել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր, որ ծրագիրը շուտով կարող է իրականություն դառնալ: Իսկ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ աշխատանքները կսկսվեն այս տարի: ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայտնեց, որ ինքն էլ ինստիտուտի մասնագետների հետ […]
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Հրդեհ՝ «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն»-ում. տարհանվել են աշխատակիցներն ու 10 երեխա.
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 05:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող Վերականգնողական կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամերիկյան […]
ՀՅԴ 11 անդամներ դատի են տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին. նաեւ փոխհատուցում են պահանջում
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը՝ ի դեմս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ մի շարք այլ ՀՅԴ-ականների (Արթուր Խաչատրյան, Արծվիկ Մինասյան, Արմենուհի Կյուրեղյան, Տարոն Տոնոյան, Լիլիթ Գալստյան, Հակոբ Մաթիլյան, Միքայել Մանուկյան, Սիմոն Սիմոնյան, Աշոտ Սիմոնյան, Շաղիկ Մարուխեան) դատի է տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին: ՀՅԴ-ականները պահանջում են վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտության համար փոխհատուցում […]
Վլադիմիր Կարապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ։ Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում… Опубликовано Vladimir Karapetian Среда, 8 января 2020 г.
Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար.
Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. ինչպես ասում են, ընտանիքով հավաքվում, տուն-տեղ վերցնում և վերադառնում ենք մեր սիրելի հայրենիք… Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է: Արտերկիր արտագաղթած սիրելի՛ հայրենակիցներ, անկախ նրանից՝ դուք ՀՀ քաղաքացի եք թե ոչ, ՀՀ-ում ունեք հաշվառում թե ոչ, եթե ՓԱՍՏԱՑԻ 3 ՏԱՐԻ (ճշտվելու […]
Armdaily կայքը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող, դատարկ և բացարձակ չհիմնավորված ինֆորմացիա
Armdaily կայքը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող, դատարկ և բացարձակ չհիմնավորված ինֆորմացիա, որը ազնիվ մարդուն վարկաբեկող տեղեկություն է։ Թե իբր գնդապետ Բաբկեն Սեդրակյանը Արտյոմ Կանեվսու թիկնազորի պետին այսպես ասած <<տանիք>> է եղել և թույլ չի տվել, որ նրան ձերբակալեն։ Եվս մի աղաղակող սուտ, որ Բաբկեն Սեդրակյանին Վալերիյ Օսիպյանը զենք է տվել և հետո մեկնել են Դուբայ […]
Ամերիկյան ի՞նչ օբյեկտներ էր թիրախավորել Իրանը
Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազայի: Թիրախում էին Այն ալ-Ասադ ավիաբազայն և ևս մեկ բազա Էրբիլում: Արձակված հրթիռների քանակի մասին տեղեկությունները դեռևս տարբեր են: Ըստ AlMonitor-ի թղթակից Ջեք Դեթչի՝ իրեն ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունից հայտնել էին, որ ընդհանուր արձակվել է 15 հրթիռ, որից՝ 10-ը […]
ՃՏՊ Նոր Արեշի 50-րդ փողոցում
Դեկտեմբերի 30-ին, ժամը 04:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի […]