Bac tv. Մենք միշտ եղել ենք ծախված իշխանությունների գերին․ Ռուբեն Հախվերդյան
Այլ
Սուքիասյանների ավիաընկերությունը դիմել է քաղավիացիային՝ թռիչքների իրավունք ստանալու համար
Մարտի 18-ին պետական գրանցում ստացած «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունն արդեն հաջորդ օրը՝ մարտի 19-ին, դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու նպատակով: Հիշեցնենք, որ այս վկայականն է այն փաստաթուղթը, որն իրավունք է տալիս զբաղվել կոմերցիոն փոխադրումներով: Այսինքն՝ քանի դեռ տվյալ ընկերությունը չունի ՕՇՎ, նա չի կարող կանոնավոր կամ ոչ կանոնավոր (չարտերային) առեւտրային թռիչքներ […]
Էրդողանը կկորցնի իշխանությունը առաջին իսկ ընտրության ժամանակ. Քեմալ Քըլըչդարօղլու
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում Էրդողանը կկորցնի իշխանությունը՝ հայտնում է Ermenihaber-ը։ Նա հավանական է համարել, որ ընտրություններից առաջ թուրքական իշխանությունները ընտրական օրենքներում կնախաձեռնեն փոփոխություններ, որոնք կխոչընդոտեն դաշինքների մուտքը խորհրդարան։ «Էրդողանն իր իշխանությունը շարունակական դարձնելու համար սկսել է ընտրական օրենքների հետ խաղալ։ Սակայն ճշմարտությունն այն […]
Ճապոնացի Գիտնականները Ստեղծել Են «Երրորդ Ձեռք»՝ Մարդկանց Առօրյա Գործերում Օգնելու Համար
Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի և Տոկիոյի համալսարանի ինժեներները ստեղծել են ռոբոտացված լրացուցիչ վերջույթ, որը «կօգնի մարդկանց իրենց առօրյա գործերում»։ AugLimb կոչվող ռոբոտացված ձեռքը, ըստ հեղինակների, մարդու համար կարող է դառնալ «երրորդ ձեռք»։ AugLimb-ը, ի տարբերություն նմանատիպ այլ սարքերի, բավականաչափ կոմպակտ է, ճկուն և թեթև, ինչը թույլ է տալիա առանց սահմանափակումների կրկնել սովորական ձեռքի շարժումները։ […]
Կասկածում եմ, որ Մինսկի խումբը կվերակենդանանա․ բրիտանացի վերլուծաբան
Հիմա ամեն ինչ հնարավոր է, սակայն ես կասկածում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կվերակենդանանա: Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ պատասխանելով հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ մոտ 30 տարի ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղված ձևաչափը վերսկսի աշխատանքները։ «Չեմ կարծում, որ Մինսկի խումբը կարևոր դերակատարություն ունի այս գործընթացում։ Այն շատ […]
Երիտասարդ տղամարդը բռունցքով հարվածել է մորեղբոր դեմքին, իսկ դանակով` կրծքավանդակին. միջադեպից հետո տղամարդը բարձրացել է տուն, իսկ հաջորդ օրը վերջինիս քույրը եղբորը հայտնաբերել է մահացած վիճակում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մասնավորապես` քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ […]
Կրեմլը ցավում է, որ Էրդողանի խոսքերը Ղրիմի մասին հնչում են նրա՝ ՌԴ այցի նախաշեմին
Կրեմլը ցավում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի մասով արված հայտարարության համար այն պահին, երբ նախապատրաստվում է նրա այցը ՌԴ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ցավում ենք, որ նման հայտարարություններ են հնչում հիմա, երբ պատրաստվում է պարոն նախագահի աշխատանքային այցը ՌԴ։ Ամեն դեպքում, մենք նախընտրեինք կենտրոնանալ […]
Մեծամասշտաբ զորավարժություն՝ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ
ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով։ Մարտական խնդիրների ընթացքն ու հաջորդականությունը, փոխգործակցության կարգը ճշգրտելուց հետո հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցել են իրենց առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարմանը։ Կազմակերպվել են հատուկ մարտավարական մարզումներ՝ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում։ Իրականացվել են դարանակալման, հարձակման, պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտների […]
Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. 37-ամյա վարորդը ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան, ով սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել […]
Եվրոպան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կարող է կիրառել
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը չկատարելու համար: Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական ժողովը, որի օրակարգում է հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի չկատարման հետևանքով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը: ՄԻԵԴ որոշումների կատարումը վերահսկող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն […]










