Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն ու միջոցառումներն՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների՝ Հայրենիք վերադարձի կազմակերպման և նրանց առջև ծառացած […]
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
54-ամյա տղամարդը կալանավորվել է՝ տասնչորս տարին չլրացած երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2008թ. ծնված երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սիսիան համայնքի 54-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]
«Բուսաբանական այգու» վարձակալված տարածքներն օգտագործվել են այլ նշանակությամբ, գումարը գանձվել է կրկնակի ցածր
«Բուսաբանական այգու» վարձակալված տարածքների օգտագործման գործընթացներում ՀՀ դատախազությունը հայտնաբերել է կոռուպցիոն բնույթի չարաշահումների մասին տվյալներ: Հողատարածքները վարձակալության են հանձնվել ամսական 62.000 դրամով, որը հետագայում փոփոխվել է ու դարձել ամսական 100.0 հազ. դրամ, այսինքն՝ տարեկան 1.2 միլիոն դրամ: Մինչդեռ ՀՀ Կառավարության նշված որոշումների պահանջները պահպանելու դեպքում տարածքի վարձավճարը պետք է կազմեր կրկնակի ավելի՝ տարեկան առնվազն 2,5 մլն դրամ […]
Եթե օրենսդրությունը չի արգելում, դա արդեն անողի պատասխանատվության դաշտում է. Կարապետյանը՝ Թադևոսյանի նշանակումների մասին
Ապրիլի 26-ին «Փաստերի ստուգման հարթակը» (fip.am) հրապարակել էր մի հոդված, որտեղ նշված է, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը թաղապետարանի տարբեր հաստիքներում է նշանակել կոռուպցիայի համար նախկինում դատապարտված, խաղաղ ցուցարարների ծեծուջարդին մասնակցած ՀՀԿ-ական մի շարք կադրերի: Կայքը նաեւ մատնանշել էր, որ Թադեւոսյանի հետ սեփական բիզնեսում փոխկապակցված անձինք թաղապետարանում տարբեր ստորաբաժանումներում են աշխատում: Օրինակ՝ 2020 […]
Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում հսկայական ժայռաբեկորները պոկվել ու թափվել են բնակչի տան վրա. Shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում հսկայական ժայռաբեկորը պոկվել և ընկել է բնակչի տան տանիքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային […]
Կասկադյորական ավտովթար Երևանում. Բագրևանդ թաղամասում Ford Mustang-ը մխրճվել է «Ռոյալ Արմենիա» ռեստորանային համալիրի տարածք՝ կոտրելով դռներ և ապակիներ.
Երեկ՝ ապրիլի 25-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում, Ford Mustang մակնիշի 36 TC 158 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Բագրևանդ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Ռոյալ Արմենիա» հյուրանոցային համալիր տարածք՝ կոտրելով դուռն ու ապակիները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար […]
Քարաթափում Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին
Ապրիլի 24-ին, ժամը 13:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է.
Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և 639 հազար 592 ընտանիք: Այս միջոցառումների շրջանակում տեղաբաշխվել է 29 մլրդ 900 մլն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ: «Ինչպես գիտեք, կառավարությունն այս պահի դրությամբ ընդունել է 13 հակաճգնաժամային ծրագիր: […]
Եթե պետք է այս կեղտոտ պայմաններում մնայինք, ավելի լավ է՝ այդ չվերթն էլ չկազմակերպեին. TERT.AM
Tert.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին, ով ՀՀ վերադարձել է երեկ՝ Դուբայից և այժմ 14-օրյա պարտադիր կարանտինում է, դժգոհում է, որ իրեն և իր հետ մեկուսացման մեջ գտնվող մյուս 11 քաղաքացիներին պահում են անմարդկային պայմաններում: Նրանք այժմ մեկուսացված են Դիլիջանի «Հայք» հյուրանոցում: Վերջինս նշեց, որ անհարմար պայմաններ են եղել դեռ Հայաստան գալու ճանապարհին: Դուբայից վերադարձողները մեկնել են […]
Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է Օդեսսայի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին նշանակել կառավարությունում նոր պաշտոնի.
Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է Օդեսսայի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին նշանակել կառավարությունում նոր պաշտոնի, ավելի ստույգ՝ փոխվարչապետ բարեփոխումների գծով: Այս մասին «Обозреватель»-ի հետ զրույցում ասել է «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Եվգենյա Կրավչուկը: Նա նշել է, որ այժմ Սահակաշվիլիի թեկնածությունն է քննարկում խմբակցությունում, իսկ քվեարկությունը կարող է լինել արդեն ուրբաթ […]