Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 333 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Related Articles
Բախվել են բեռնատար ավտոմեքենաներ
Հունիսի 19-ին, ժամը 14:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ-Շամիրամ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ քաղաքից դեպի Շամիրամ գյուղ տանող ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են քարով բեռնված «ԿամԱԶ» (վարորդ՝ Միհրան Մ․, ծնված […]
Երբ Փաշինյանը նեղանում է «հող հանձնող» բառից, դա ինձ լավատեություն է ներշնչում․ հասկանում է՝ ինչ է
Երբ Փաշինյանը նեղանում է «հող հանձնող» բառից, դա ինձ լավատեություն է ներշնչում․ հասկանում է՝ ինչ է x 24News.am
Ալիևը հայտարարել է, թե պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է, իսկ Հայաստանից տարածքային պահանջներ չունի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Ալիևն այս մասին հայտարարել է Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայում «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովի ժամանակ: x «Չնայած նրան, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն դեռևս մեծ թվով հարցեր կան հետկոնֆլիկտային զարգացումներում», […]