Դեկտեմբերի 19-ին կայացավ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարաններին առնչվող հարցերով մասնագիտական խմբի հերթական նիստը: Խումբը ձևավորվել է սեպտեմբերի 19-ին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ որպես նոր կայարանների նախագծման ու իրականացման աշխատանքների հիմնական համակարգող: Խմբի կազմում ներգրավված է ինչպես քաղաքապետարանի ոլորտային ստորաբաժանումների և նրա ենթակայությամբ գործող առանցքային կառույցների, այնպես էլ՝ Երևանի մետրոպոլիտենի ղեկավար անձնակազմը: Նիստում քննարկվել է […]
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս տարվա ընթացքում ստացել և շարունակում է ստանալ տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավեր։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: x «ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշել է […]
Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից: x «Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու»,- ասացին ՀՔԾ-ից: ՀՔԾ-ից առայժմ չտեղեկացրին, թե ովքեր են հրավիրվում: Նշված դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել: