Մոսկվայից ԵՄ անդամակցության վերաբերյալ արտահայտած այն կարծիքը, թե Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՏՄ և ԵՄ անդամ ՃԻՇՏ Է։
Մյուս կողմից՝ ԵՄ անդամակցությունը երկարատև գործընթաց է։ Իմ գնահատմամբ՝ այդ գործընթացը Հայաստանի համար տևելու է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ 10 ՏԱՐԻ, հնարավոր է և ավելի։
Հետևաբար, ԵՄ անդամակցության գործընթացի 10 կամ ավելի տարիների ինչ-որ մի փուլում Հայաստանը հաստատապես դադարեցնելու է ԵՏՄ անդամակցությունը։ Թե դա երբ կլինի, ինչ զարգացումների արդյունքում, ինչպես կազդի ՀՀ տնտեսության և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա՝ կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենակարևորը Հայաստանի աշխատանքն է։
Այլ խոսքով՝ եթե աշխատենք ճիշտ և քրտնաջան, ԵՏՄ-ից դուրս գալը կարող է դառնալ ոչ թե մարտահրավեր, այլ նոր հնարավորություն։
Ինչո՞վ է հայտնի Ղրղզստանը: Առաջին հերթին՝ անաղարտ մաքուր բնություն. ձյունածածկ լեռների գագաթներ, գեղատեսիլ ալպիական մարգագետիններ՝ լցված վայրի խոտաբույսերի ու ծաղիկների գույներով ու բուրմունքներով, լեռնային պարզ գետեր և բարձր գագաթների մեջ ցրված անխռով հայելային լճեր: Եթե ցանկանում եք տեսնել այս վայրի գեղեցկությունը , ինչպես նաև տեսնել Մետաքսի ճանապարհի հնագույն պատմությունը, ճամփորդեք լեռներում գտնվող Կենտրոնական Ասիայի երկիր […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Վրաստանի Հանրապետություն։ Վարչապետի այցը պաշտոնական է, կտեւի մարտի 3-4-ը։ x «Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն։ Նշենք, որ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ այցն է Վրաստան։ […]