«Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ տղեն իրեն թույլ է տվել լրագրողների մոտ բարոյականության և սրիկայության մասին խոսել և իմ անունը տալ: Իր խոսքը պնդեցնելու համար մի հատ էլ հղում է անում տանջված ղարաբաղցի ժողովրդի վրա ու հետն էլ ասում, որ դե կարող է մարդիկ կան, ովքեր Հյուսիսայինում տուն ունեն))
Թե մեկը չկա հարցնի` նախ դու կամ քո հայրը ի՞նչ կապ ունեք Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի հետ, ոչ ընդեղ եք ընտրվել, ոչ` Հայաստանում: Կամ, որ այդքան սրտացավ ես, բա բիզնեսները, տները, Հյուսիսայինի տները խանութները, բջջային հեռախոսները կամ մեքենաների սալոնները ու ԲԱՆԲՈՆԵՐԿԱ հյուրանոցները ինչի՞ Ղարաբաղում չէին կառուցվում, բայց էս թեման շատ չեմ ուզում շարունակեմ. Այդ ազգանունի ու քո հոր արածների բերումով դուք քաղաքական իմաստով «բոքսի տանձիկ եք», ինչքան ուզենան` կասեն, կասեն, կասեն ու էլի ասելիք կմնա: Էլ չեմ ասում` դու ուր, քաղաքականությունն ուր։ Դու ԱԺ-ում ես մի բանի համար. եկել եք նախկինում արածը քաղաքական անձրևանոցի տակ պատսպարելու նպատակով:
Ձեզ համար հայ մարդը ուր էլ լինի միևնույնն է: Բայց դու մոռացիր էս սաղ թեմաները և կենտրոնացի և մտածիր Մեղրին Ալիևին տալու շուրջ հորդ շարունակական բանակցությունների մասին, բանակցությունների` ուր ոչ միայն Հայաստանի Սյունիքի մի մասն էիք բանակցում Ադրբեջանին հանձնելու մասին, այլ նաև Ղարաբաղի մի մասը, սահմանադրությամբ ամրագրված մի մասը հանձնելու մասին: Ու էն մանկապարտեզի արդարացումները և կոկորդիլոսի արցունքները, թե, բա այնտեղ չկա չէ՞, որ Քոչարյանը ինչ է ասել անընդհատ կրկնի, բայց հիշի, որ դրա մասին կա ոչ միայն այս մեծ ռեպորտաժը, կա նաև Վազգեն Սարգսյանի Մեղրիում հայտնի ելույթը հոկտեմբերի 27 ից օրեր առաջ, հետո հիշի, որ կա տիկին Ռիմա Դեմիրճյանի հուշերը, և «Մեղրի տարհանման պլան» և շարունակաբար արդարացի, արդարացի կարմրի ու արդարացի, արդարացի ու կարմրի ու հետո էլի արդարացի:
Ասում են` Պիղատոսը, ով Հիսուսին ուղարկեց խաչին գամվելու, հետո դուրս եկավ մարդկանց մոտ և հրապարակային լվաց ձեռքերը, ասաց, որ նրա արյունը իր ձեռքերի վրա չէ, այլ հրեա ժողովրդի, ու հիմա նրա պատիժը դժոխքում այն է, որ նա անընդհատ լվանում է իր ձեռքերը ու անընդհատ արյուն է հոսում: Դուք պետք է անընդհատ արդարանաք ու անընդհատ թե Հայաստանի, թե Ղարաբաղի ժողովրդից ներողություն խնդրեք, այլ ճակատագիր չունեք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Վրաստանի Հանրապետություն։ Վարչապետի այցը պաշտոնական է, կտեւի մարտի 3-4-ը։ x «Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն։ Նշենք, որ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ այցն է Վրաստան։ […]
Զինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն: x Այսօր այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները, ինչից հետո վերջինս փախուստի է դիմել զորամասից: «Եթե […]
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։ x Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել… Опубликовано Shushan Stepanyan Воскресенье, 12 июля 2020 г.